Միջազգային մամուլը տեսնում է՝ ինչպես է Նիկոլը ուժ կիրառում խաղաղ ցուցարարների դեմ և փորձում պահել իր իշխանությունը. Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է.
««Հայկական ժողովրդավարության» դեմքը միջազգային մամուլի էջերում է։
Այս օրերին աշխարհի առաջատար մամուլն ակտիվ լուսաբանում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումները։ РИА Новости, The Guardian, BBC, Sputnik, Al Jazeera, РБК, АиФ, Reuters, France 24, Euronews, ABC News և բազում այլ լրատվականներ ու պարբերականներ գրում են այն մասին, որ հայ ժողովուրդը դեմ է Արցախը Ադրբեջանին հանձնելու այս իշխանությունների օրակարգին։
Նրանք տեսնում են մեր արդար պահանջը և տարածում այն աշխարհով մեկ՝ ցույց տալով, որ մեր ժողովուրդը չի համակերպվել պարտությանը, չի համակերպվել դավաճանությանը և կրկին պայքարում է արժանապատիվ ապրելու իր իրավունքի համար։
Միջազգային մամուլը նաև տեսնում է, թե ինչպես է իրեն ժողովրդավարության առաջամարտիկ հռչակած Նիկոլը պայքարում ժողովրդի կամքի դեմ։ Թե ինչպես է նա ուժ կիրառում խաղաղ ցուցարարների դեմ և թե ինչպես է փորձում պահել իր իշխանությունը։ Ամեն ինչ տեսանելի է և ամեն ինչ արձանագրվում է։
Սիրելի հայրենակիցներ, կրկին անգամ հիշեցնում եմ՝ այսօր ժամը 12։00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում։ Գործ ունենք անելու»։
Հարակից հրապարակումներ`
- Մեր վզին որևէ մեկը, այդ թվում դու և Նիկոլը, չեք կարող որևէ բան փաթաթել. Իշխան Սաղաթելյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին
- Արթուր Վանեցյան. Վաղը ժամը 12-ին իրականացնում ենք հզոր իրազեկման երթ
- Մի′ կատարեք այդ խելագարի ապօրինի որոշումներն ու հրահանգները․ Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկաններին
- «Նիկոլ Փաշինյանը վախեցած է, իշխանությունը խուճապի մեջ է»․ Վանեցյան
- BBC. «Փաշինյանը վաճառում է Հայաստանը». Ինչո՞ւ են Երևանում կրկին բողոքի ակցիաներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան