Լարված իրավիճակ Հաղթանակ կամուրջի մոտ. ոստիկանները փորձում էին բերման ենթարկել Օսիպյանին
«Դիմադրություն» շարժումն այսօր չորս ուղղություններով սկսեց երթ անցկացնել Երևանում։ Ակցիայի մասնակիցները փակեցին Դեմիրճյան-Բաղրամյան։ Նշենք, որ ակցիայի մասնակիցների մի խումբն էլ Հաղթանակ կամուրջի մոտ էր, որտեղ ոստիկանները սկսեցին բռնի ուժ կիրառել պատգամավորների և ցուցարարների նկատմամբ։
Ցուցարարների և ակցիայի մասնակիցների միջև բախում տեղի ունեցավ։ Ոստիկանները սկսեցին քաշքշել քաղաքացիներին և բերման ենթարկել։ Նրանք թույլ չէին տալիս ակցիայի մասնակիցները երթը շարունակել։
Տեղեկացնենք նաև, որ ակցիային մասնակցումէ նաև նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որի ևս ոստիկանները փորձեցին բերման ենթարկել։