Այս իշխանությունը հայտնի է միայն իր կեղծիքով, ստախոսությամբ. Տիգրան Աբրահամյան
«Իշխանությունն ակնհայտորեն սարսափներ ունի, քանի որ մեր քաղաքացիները ոտքի են կանգնում, գիտակցում են իրավիճակի լրջությունը և այսօր փողոցներում են»,- երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, բնական է, որ այս ամենը չէր կարող չանհանգստացնել իշխանություններին։
Ինչ վերաբերում է մայիսի 4-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ կարևոր բացահայտում է հնչեցնելու, Աբրահամյանն ասաց. «Փաշինյանը փորձում է տեղեկատվական վակումը լցնել ու ապահովել իրենց քարոզչությունն ընդհանուր տեղեկատվական հարթակում։ Այլ բան չի կարող լինել։ Եթե Փաշինյանն ունենար այնպիսի տեղեկատվություն, որը կարող էր սենսացիոն լիներ, նա 4 տարի չէր սպասի ու վաղուց կհրապարակեր։
Այս իշխանությունը հայտնի է միայն իր կեղծիքով, ստախոսությամբ, այս պայմաններում ակնկակալել որևէ լուրջ բան, իմաստ չունի»։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունը ոչ միայն խուճապի, այլ հիստերիայի մեջ է. Սաղաթելյան
- Անհնազանդության ակցիաների նպատակն է ազատվել թուրքահպատակ իշխանություններից. Լևոն Քոչարյան
- Կառավարական ամառանոց տանող ճանապարհին ոստիկաններն երթի մասնակիցներից առաջ անցան
- Սա մեկ մարդու կռիվ չէ, սա հայկական պետությունների լինել-չլինելու հարցն է. լարված իրավիճակ Բաղրամյան պողոտայում
- «Ամոթ ձեր համազգեստին». Հաղթանակի կամրջից երթը շարունակվեց
- Լարված իրավիճակ Հաղթանակ կամուրջի մոտ. ոստիկանները փորձում էին բերման ենթարկել Օսիպյանին
- Փաշինյանն աշխարհի ամենակարևոր մայրաքաղաքներում աճուրդի է հանել Հայաստանը. Աշոտյան
- «Մենք չենք հաշտվելու թուրքի հետ բարեկամություն մտքին». Երթի մասնակիցները միացման կոչ են անում
- Արթուր Վանեցյանի գլխավորած երթը շարժվեց Սայաթ Նովա փողոցի ուղղությամբ
- «Նիկոլը պետք է գնա». Քայլերթ՝ Մաշտոցի պողոտայով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան