Արթուր Վանեցյան. Հայրենիքի ազատագրական պայքարը չի կարող հոգնեցուցիչ լինել
«Ժողովուրդ, մենք արդեն մի ավանդույթ ունենք։ Երթը սկսում ենք ու տասնապատկված վերադառնում»,-դիմելով երթի մասնակիցներին՝ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ապա ավելացրեց, որ այս կարճ ընթացքում մասնակիցներն արդեն կրկնապատկվեցին։
Անդրադառնալով այն քննադատություններին, թե թող գնան տուն, ուրիշ գործ չունե՞ն անելու, Վանեցյանն ասաց. «Լիքը գործ ունեմ, շատ։ Համոզված եմ՝ երթի մասնակիցներն էլ շատ գործեր ունեն։ Բայց պետք է ամեն ինչ մի կողմ դնենք, դուրս գանք հանուն մեր հայրենքի պայքարենք, որպեսզի վաղը, մյուս օրը կարողանանք ապրել ինքնիշխան Հայաստանում, ունենանք անվտանգ Արցախ, կարողանանք ապրել արժանապատիվ կերպով»։
Նա ընդգծեց հոգնել չկա, պայքարն օրեցօր նոր թափ է հավաքում, ավելի ու ավելի շատ մարդ է միանում։
«Հանրության մեջ կա հարյուր տոկոսանոց կոնսենսուս, որ այս իշխանությունները պետք է հեռանան։ Նրանք հեռանալու են, թող որևէ մեկը որևէ կասկած չունենա։ Մեր պայքարը հանուն հայրենիքի է, հանուն հայ մարդու։ Սա նյարդերի, ինքնակազմակերպվածության, համբերության պայքար է։ Մեր նյարդերը շատ պինդ են։ Մենք որևէ բանից չենք հոգնելու, քանի որ հայրենիքի ազատագրական պայքարը չի կարող հոգնեցուցիչ լինել»,-հայտարարեց Վանեցյանը։
Նրա խոսքի ավարտից հետո երթի մասնակիցները բռունցքները վեր պարզած սկսեցին վանկարկել ՝ «Հայաստա´ն, ոտքի´», «Արցա´խ, ոտքի´», «Հա´յ ազգ, ոտքի´»։
Այս պահին երթի մասնակիցները հասել են Գնունու շուկայի մոտ՝ Վարդան Մամիկոնյանի արձանի հարևանությամբ։
Մարդիկ դուրս են եկել իրենց գրասենյակներից, ողջունում են երթի մասնակիցներին։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն աշխարհի ամենակարևոր մայրաքաղաքներում աճուրդի է հանել Հայաստանը. Աշոտյան
- «Մենք չենք հաշտվելու թուրքի հետ բարեկամություն մտքին». Երթի մասնակիցները միացման կոչ են անում
- Արթուր Վանեցյանի գլխավորած երթը շարժվեց Սայաթ Նովա փողոցի ուղղությամբ
- «Նիկոլը պետք է գնա». Քայլերթ՝ Մաշտոցի պողոտայով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան