«Ժողովուրդ». Փաստորեն ՀՀ նախագահը հետևում է Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 17-ից Երևանի Ազատության հրապարակում Արթուր Վանեցյանը սկսեց շուրջօրյա պայքար՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Մայիսի 1-ից փակ է Երևանի կենտրոնում գտնվող Ֆրանսիայի հրապարակը, և արդեն չորս օր է՝ առավոտից մինչև կեսօր, պարալիզացված են մայրաքաղաքի և Հայաստանի մի շարք մարզային ճանապարհներ:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին և հետաքրքրվել՝ ինչ է նա մտածում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և դրա հանգուցալուծման մասին: Հետաքրքրվել էինք նաև՝ որպես նախագահ՝ ինչ է անում երկրում ներքաղաքական լարվածության հանգուցալուծման համար: Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցադրմանը՝ հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին. «Հանրապետության նախագահը հետևում է Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին: Առանձին դեպքերում դրանց արձագանքելու կամ դիրքորոշում ներկայացնելու պարագայում համապատասխան հրապարակայնությունը կապահովվի»:
Թերևս դրական է, որ ՀՀ նախագահը գոնե հետևում է իրադարձություններին: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հորդորել է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին նստել սեղանի շուրջ և հանգուցալուծել իրավիճակը՝ հանուն ՀՀ-ի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան