ԱԺ-ում ՔՊ-ն անկաշկանդ է՝ Փաշինյանի լիազորություններն ընդլայնող փոփոխություն երկու օրենքում
«Կառավարության մեր գործընկերներն առաջարկել են քննարկվող նախագծին ավելացնել նոր՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում լրացում կտարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը»,-ԱԺ արտահերթ նիստում հայտնեց օրենքի համահեղինակ, ՔՊ պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
Նա զեկուցում էր «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որին, փաստացի, ավելացվեց նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում լրացում կտարելու մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել էր մեկ ամիս առաք, և նախագիծը դարձավ երկու օրենքից բաղկացած փաթեթ:
Հիշեցնենք, որ փաթեթում նոր առաջարկած նախորդ օրենքով վարչապետին լիազորություն էր տրվել համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել: Կառավարությունն, փաստորեն առաջարկեց մեկ ամիս առաջ ընդունված օերնքում էլ փոփոխություն անել և ամրագրել, որ վերջինս իրավունք ունի նշանակում կատարել նաև գործող ավագանու անդամներից, ինչն արգելվում էր:
ՔՊ ական պատգամավորները լուսատախտակին գրանցված 63 և Ալեն Սիմոնյանի չգրանցված ևս 1 ձայնով ընդունեց նախագծերի փաթեթը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան