Կոչուբաև. Երբեք չէի պատկերացնի, որ Ռուբիկ Մխիթարյանի հայտնած ինքնաբացարկը ինձ կտխրեցնի
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է.
«Նարեկ Մանթաշյանի գործով ինքնաբացարկ հայտնած Ռուբիկ Մխիթարյանին կփոխարինի Արմեն Դանիելյանը։ Երբեք չէի պատկերացնի, որ Ռուբիկ Մխիթարյանի հայտնած ինքնաբացարկը ինձ կտխրեցնի։
Այս գործընթացի արդյունքով պարզեցինք, որ կալանք տվող դատավորների որոշումների դեմ բերված բողոք մերժող դատավորներից 3-ը՝ Արմեն Դանիելյանը, Ռուբիկ Մխիթարյանը և Մնացական Հարությունյանը ԲԴԽ-ի կողմից առանձնացվել են և բացի մինչդատական կալանքների դեմ բերված բողոքներից՝ լսում են նաև դատարանների վարույթում ըստ էության քննվող գործերով բերված բողոքները։
Քաղաքաքական դատավարություններով այս երեքից բացի՝ այլ դատավորի հանդիպելու շանսերը բացառված են, քանի որ գործերի վերամակագրման ցանկացած հիմքի առկայության պարագայում գործը շրջանառվում է այս երեքի միջև (օրինակ այդպես եղավ նաև Վահագն Վերմիշյանի բողոքի պարագայում։ Վ․ Վերմիշյանի բողոքների քննությանն հաստիքային դատավորն էլ Մնացական Հարությունյանն է»։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մանթաշյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց
- Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Մանթաշյանի բողոքը
- Արվում է ամեն ինչ, որպեսզի Նարեկ Մանթաշյանը ազատ չարձակվի․ փաստաբան
- Նարեկ Մանթաշյանի խոշտանգումը շարունակվում է․ պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան