«Մենք չենք հաշտվելու թուրքի հետ բարեկամություն մտքին». Երթի մասնակիցները միացման կոչ են անում
«Այսօր, ինչպես հայտարարվեց, պետք է ցույց տանք ուժը, կազմակերպվածությունը, մեր չկոտորվելը, չկտրվելը, մեր այն հզորությունը, որի դեմ որևէ պատ, որևէ շարասյուն չի կարող առնել»,- Ֆրանսիայի հրապարակից մեկնարկող երթի սկզբում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։
Քաղաքացիները «միացում», «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկելով քայլերթ են իրականացնում։
«Սա իշխանության կռիվ չէ, սա հայկական երկու պետությունների լինել-չլինելու, մեր վաղվա օրվա, սահմանների ամրության կռիվն է։ Մենք չենք հաշտվել թուրքի հետ բարեկամություն մտքի հետ և չենք հաշտվելու, դրա համար բոլորս ոտքի ենք կանգնել ու մեր հայրենակիցներին կոչ ենք անում՝ միացում»,- հայտարարեց երթի մասնակիցը։
Հիշեցնենք՝ երեկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասել էր, որ 4 ուղղությամբ պարալիզացնելու են Երևանը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյանի գլխավորած երթը շարժվեց Սայաթ Նովա փողոցի ուղղությամբ
- «Նիկոլը պետք է գնա». Քայլերթ՝ Մաշտոցի պողոտայով
- Մեր վզին որևէ մեկը, այդ թվում դու և Նիկոլը, չեք կարող որևէ բան փաթաթել. Իշխան Սաղաթելյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին
- Արթուր Վանեցյան. Վաղը ժամը 12-ին իրականացնում ենք հզոր իրազեկման երթ