Նիկոլ Փաշինյանը Հայաստան չէ,ասեմ ավելին՝ միայն ընդդիմությունն էլ Հայաստան չէ․ Սոս Հակոբյան
Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության նախաձեռնած հանրահավաքը։
«Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը ելույթի ընթացքում իր խոսքն ուղղեց այն մարդկանք, որոնք մերժում են Նիկոլ Փաշինյանին, սակայն դեռ չեն միացել հավաքին։
«Սիրելի′ քաղաքացիներ, ես գիտեմ՝ դուք ունեք մտահոգություններ, կարող եք ունենալ դժգոհություններ, ասելիք, հասկանում եմ, մենք բոլորս ունենք մտահոգություններ, մենք ասում ենք հազար ու մի հարց, որ մեզ տալիս ենք, ասում ենք ՝ մեր երկրի ճակատագրի մասին խոսելով։ դեռ ապրիլի 17-ից, երբ Արթուր Վանեցյանի հետ Ազատության հրապարակում էինք, հազարավոր քաղաքացիներ, տարեցներ , երիտասարդներ ասում էին՝ «բա հետո ի՞նչ․ բա հետո ովքե՞ր»։ Այս մտահոգությունները չպետք է մեզ պարալիզացնեն, դրդեն անգործության, քանի որ անգործության արդյունքն աղետն է։ Անգործությամբ հնարավորություն ենք տալիս Նիկոլ փաշինյանին, մեր փոխարեն կայացնել որոշումներ՝ մեր երկրի ապագայի համար։ Հարց է առաջանում՝ բա լուծումը ո՞րն է։ Սիրելի′ հայրենակից, արի Ֆրանսիայի հրապարակ, արի խմբերով։ Եթե այլ խոսքերով ասենք՝ մի սպասիր, որ գետը ափերից դուրս գա և վարարի։ Եթե խնդիր ես տեսնում, շտկիր գետի հունը, խնդիրները վերածիր արդյունքի։ Արի′ այստեղ քո պահանջով»,- ասաց Հակոբյանը։
Անդրադառնալով 2018թ․-ին փողոց դուրս եկած քաղաքացիներին, նշեց, որ իրքը ևս 2018-ին դուրս էր եկել փողոց՝ ավելի արդար հայրենք ունենալու պահանջով, ավելի զարգացող։
«Եթե հիշում եք՝ մենք գաղափարի համար էինք պայքարում։ Ի՞նչ արեցին սրանք։ Այդ գաղափարը կոտրեցին, տվեցին պատերով, իրենց կեղղտոտ ոտքերը մաքրեցին այդ գաղափարի վրա։ Մենք ուզում էինք ավելի լավ Հայաստան, բայց այսօր խնդիր ունենք Հայաստանի գոյության։ Եթե դուք , ձեր ընկերների պես հավատարիմ եք այդ արժեքներին և ուզում եք ավելի լավ Հայաստան, եկեք այստեղ, սկզբից լուծենք Հայաստանի լինելիության խնդիրը, հետո՝ միասին հնալու ենք ավելի լավ Հայաստանի հետևից։ Միասին ՝ հանուն գաղափարի»,- նշեց քաղաքական գործիչը։
Նրա խոսքով՝ կա մեկ ճշմարտություն․ «Նիկոլ Փաշինյանը Հայաստան չէ։ Ասեմ ավելին՝ միայն ընդդիմությունն էլ Հայաստան չէ, միայն այս հարթակն էլ Հայաստան չէ։ Նայեք իրար և ասեք՝ Հայաստանը՝ ես եմ , Հայաստանը՝ դու ես»։
Հակոբյանի կարծիքով՝ բոլորս մեկ ընտրություն ունենք՝ լինել համերաշխ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին