Քաղաքական 15:46 06/05/2022 Հայաստան

Թուրքական կողմը պետք է իմանա՝ Հայաստանում գալու է ազգային իշխանություն և փոխելու է իրողությունները. Վարդան Ոսկանյան

Ուկրաինական ճգնաժամի ֆոնին ՌԴ-ն խոսում է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի մասին: Նախորդ շաբաթ Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը  հայտարարեց, որ «3+3» ձևաչափի երկրորդ նիստի նախապատրաստում է ընթանում և Վրաստանի համար դռները բաց են:

«3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի առաջին նիստը՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի փոխարտգործնախարարների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ, 2021 թ-ի դեկտեմբերին Մոսկվայում է անցկացվել։ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Թբիլիսին հրաժարվում է մասնակցել այս ձևաչափին։

Ձևաչափի և նրա վերաբերյալ Իրանի  ունեցած դիրքրորոշման մասին Panorama.am-ը զրուցեց Իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ:

Վ. Ոսկանյան-Իրականում պետք է արձանագրել, որ այժմ գոյություն ունի «3+2» ձևաչափը, որովհետև վրացական կողմը, գոնե այս պահի դրությամբ, կտրականապես հրաժարվում է մասնակցել դրան և նրա դիրքորոշումը բացատրելի է: Գիտեք՝ Վրաստանը հստակորեն որդեգրել է արևմտյան վեկտոր և այս իմաստով համարում է, որ այդ ձևաչափում իր ներկայությունը չի բխում Վրաստանի արտաքին քաղաքականության վեկտորի տրամաբանությունից:

Ինչ վերաբերում է Ադրբեջնաին՝ պարզ է, որ ադրբեջանական կողմին այս ձևաչափը ձեռնտու է բացառապես հաշվի առնելով մի հանգամանք՝ Թուրքիայի ներգրավվածությունը, որովհետև որևէ այլ ձևաչափում Թուրքիան մեր տարածաշրջանին առնչվող խնդիրներում ներգրավված չէ: Տեսեք՝ Հայաստան-Ադրբեջան ձևաչափում Թուրքիան, ըստ էության, գոյություն չունի: Ռուսաստանն է հիմնական միջնորդը: Արցախի հետ կապված խնդիրներում ռուսական կողմը փորձում է թուրքական կողմին հեռու պահել: Ակնայում մոնիթորինգային կենտրոն ստեղծվեց, որևէ մեկը լսե՞լ է այդ կենտրոնի գործունեության մասին: Ըստ էության, ինչպես ասում են, անունը կա, բայց իրականում գոյությունը չունի: Կամ գոյություն ունի ձևական առումով և իրավիճակն ամբողջությամբ վերահսկում են ռուս խաղաղապահները:

Հետևաբար՝ «3+3»-ը հարթակ է, որտեղ թուրքական կողմին հարավկովկասյան տարածաշրջան ներգավելու հնարավորություն կա:

Panorama.am-Ինչպիսի՞ն է Իրանի դիրքրոշումը «3+3» ձևաչափին:

Վ. Ոսկանյան-Իրանցիները համարում են, որ Թուրքիայի մուտքը տարածաշրջան, նկատի ունենալով Ադրբեջանում նրա ռազմական ներկայությունը և նաև որոշակի առումով՝ ռուսական համատեքստում թուրքական ներկայությունը, չի բխում Իրանի շահերից և վերջինս կարծում է, որ ինքը պետք է անպայմանորեն ներգրավվի հարավկովկասյան գործընթացներում: Բայց Իրանն ունի սահմանափակ գործիքակազմ: Եթե Թուրքիան Հարավային Կովկասում ունի իր փաստացի շարունակությունը՝ Ադրբեջանը, ապա Իրանը չունի նման երկիր: Նման հարթակ, բոլորովին այլ ձևաչափով կարող է դառնալ Հայաստանը՝ Ռուսաստան-Հայաստան-Իրան տրամաբանության շրջանակում: Բայց իրանցիներին նույնիսկ այս սահմանափակ հնարավորությունը հետաքրքիր է և նրանք ներգրավվել են այնտեղ:

Panorama.am-Հայաստանն ի՞նչ անելիք ունի «3+3» ձևաչափում:

Վ. Ոսկանյան-Ինչո՞ւ է Հայաստանը ներգրավվում՝ որևէ տրամաբանություն չեմ տեսնում, որովհետև մենք պետք է հստակորեն մեզ համար սահմանենք չափորոշիչ՝ բոլոր այն ձևաչափերը, որտեղ թուրքական կողմն ունի դերակատարություն՝ Հայաստանն, ըստ էության, այդ ձևաչափում անելիք չունի, քանի որ պարզ է, որ թուրքական և ադրբեջանական օրակարգը միտված է մի բանի, ունենալու հնարավորինս թույլ Հայաստան: Հայաստան՝ որն իրենց համար, վատթարագույն սցենարում կարող է լինել ռեզերվացիա: Ռեզերվացիա՝ հայերի ազգագրական խումբը տեսնելու, երգ ու պար լսելու, զվարճանալու համար: Սա՝ վատթարագույն սցենարով, իսկ իրենց լավագույն սցենարում Հայաստանի գոյությունն նախատեսված չէ:

Բաքվի բռնապետը շատ ուղղակի է հայտարարում այդ մասին: Լսե՛ք նրա վերջին ելույթը: Նա ասում է՝ Հայաստանը չի կարող 5 մլն բնակչություն ունենա: Ո՞վ է ասում, դո՞ւ ես որոշում, թե Հայաստանում քանի միլիոն բնակչություն պետք է լինի: Այսինքը՝ տեսնում ենք ռեզերվացիայի մտայնությունը: Ալիևն ասում է, թե Հայաստանը չի կարող բանակ ունենալ: Ո՞վ է ասել, որ Հայաստանը չի կարող բանակ ունենալ, դո՞ւ և, ցավոք, Հայաստանի ներսի քո համախոհնե՞րն եք պնդելու՝ Հայաստանը բանակ պետք է ունենա, թե ոչ:

Ալիևը հայտարարում է, թե Հայաստանը պետք է հաշտվի իրողությունների հետ, միևնույն ժամանակ ինքը հայտարարում է, որ երբեք չի հաշտվի իրողությունների հետ՝ նույնիսկ միջազգային պարտադրանքի տակ, երբ նրան պարտադրում են Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածքից դուրս: Հիմա մենք ինչո՞ւ պետք է հաշտվենք իրողությունների հետ: Որևէ տրամաբանություն չկա:

Ընդհանրապես մենք պետք է հասկանանք մի բան՝ Հայաստանի՝ որպես պետություն գոյությունը և մեր ազգի գոյությունը իրողությունների հետ չհաշտվելու արդյունք է: 1918 թվականի Սարդարապատը իրողությունների հետ չհաշտվելու արդյուքն էր, որից հետո վերածնվեց մեր պետականությունը: Իրողությունները ստիպում էին հանձնվել, բայց մենք մաքառեցինք և այդ իրողությունները փոխեցինք հօգուտ մեզ: Իրողությունները փոխելու լավագույն օրինակը Ցեղասպանությունից հետո հայ ժողովրդի վերածնունդն է: Եթե մենք հաշտվեիքն այդ իրողության հետ, ապա մենք աշխարհի քարտեզի վրա, ըստ էության, գոյություն չէինք ունենա, բայց մենք չհաշտվեցինք ու փոխեցինք իրողությունը՝ ցեղասպանված ժողովրդից վերածնվելով որպես պետականությունը վերկանգնող ժողովուրդ:

Հետևաբար՝ իրենք պետք է պատրաստ լինեն, որ, այո, Հայաստանում գալու է ազգային իշխանություն և  փոխելու է այդ իրողությունները:

Զրուցեց Արմեն Վարդանյանը
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}