Զոհված Տարոն Ներսիսյանի մայր. «Ուր է Նիկոլը, թափթփուկ, դուրս արի»
Արցախի 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառաող Տարոն Ներսիսյանի մայրն այսօր դստեր երեխաների հետ եկել էր Ֆրանսիայի հրապարակ։
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ զրույցում պատերազմից ընդամենը 10 օր առաջ զորակոչված որդու մահվան համար մայրը մեղադրեց Նիկոլ Փաշինյանին։
«Ես իմ որդուն եմ պահանջում։ Նրանք ամբողջ օր քեռի են կանչում։ Մեր մինուճար տղան էր, օջախի ճրագը։ Մարմինը գտել ենք, հանձնել հողին, բայց դա շատ քիչ է մոր ցավի համար։ Ո՞ւր է Նիկոլը, թափթփուկ, դուրս արի»,-իր ցավի մասին բարկացած խոսում էր կինը ու կողքը կանգնածներին ցույց տալիս որդու՝ հեռախոսում պահած լուսանկարները։
Զոհվածի մայրն ասաց՝ տղա թոռը ծնվել է Տարոնի զոհվելուց մեկ օր անց, երեխային քեռու անունով են կոչել։
«Նիկոլ, դուրս արի, թափթփուկ։ Ես եմ պահանջում, Ներսիսյան Տարոնի մայրը... քաղցկեղով հիվանդ... պահանջում եմ»,-ասում էր կինը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Այսօր իրական իշխանությունը ժողովուրդն է, իսկ իշխանությանը պետք է լուրջ վերաբերվել
- Արթուր Վանեցյան. Հայրենիքի ազատագրական պայքարը չի կարող հոգնեցուցիչ լինել
- Արթուր Վանեցյանի գլխավորած երթը շարժվեց Սայաթ Նովա փողոցի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան