Մարզերից եկող բեռնատարներին ոստիկաններն արգելում են մտնել մայրաքաղաք
Այսօր առավոտյան ոստիկանությունը վերահսկողություն էր սահմանել մարզերից Երևան մտնող ճանապարհների վրա՝ թույլ չտալով բեռնատարների, ֆուռերի, նույնիսկ շինանյութով բարձված մեքենաների մուտքը մայրաքաղաք։
Panorama.am-ի լրագրողն այդ իրավիճակին ականատես էր եղել Արմավիրի մարզի Փարաքար գյուղի տարածքում տեղակայված ոստիկանական կետի մոտ, որտեղ բեռնատարներ էին շարված։ Ավելի ուշ նրանց մուտքը թույլատրվել է, սակայն բեռնատարները շարժվել են ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ։
Yerevan.today-ն էլ գրում է, որ նման վերահսկողություն է եղել Աշտարակ-Երևան, Աբովյան-Երևան ճանապարհներին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ քաղաքացիները բետոնախառնիչների, բեռնատարների օգնությամբ փակել էին Երևանի մի քանի կամուրջներ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան