Մեր պայքարն այլևս անցել է Նիկոլից անդին․ հայրենադարձ Կարեն Մկրտչյան
«Ես կես տարի առաջ կնոջս և չորս երեխաներիս հետ Կանադայից տեղափոխվել եմ Հայաստան՝ ապրելու և արարելու հայրենիքում, որպեսզի մեր երեխաները հայեցի կրթություն ստանան ,ապրեն անվտանգ Հայաստանում և հպարտ լինեն իրենց պատմությամբ և մշակույթով։ Ցավոք, կարող ենք ասել, որ այսօր այդ բոլորը վտանգի տակ են»,- Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում ասաց հայրենադարձ, ֆինանսիստ Կարեն Մկրտչյանը։
Նա նշեց, որ քաղաքական գործիչ չէ, բայց կարծում է, որ յուրաքանչյուր գիտակից հայի քաղաքացիական պարտավորությունն է , որ երբ ազգն օրհասական վիճակի մեջ է, բոլորն անխտիր պետք է արտահայտնեն իրենց կարծիքն ու կեցվածք որդեգրեն։
Մկրտչյանը տեղեկացրեց, որ այսօր երթին մասնակցել է 77 տարեկան մայրիկի հետ, որ եկել է Բեյրութից։
«Մայրս հայոց լեզվի և գրականության մասնագետ է։ Նա մեծ ուրախությամբ է մասնակցում ցույցերին, քանի որ գիտի ՝ բոլորս միասին պետք է կերտենք Հայաստանի արշալույսը»։
Մկրտչյանը պատմեց, որ կարմիր բերետավորները երբ ուժ են գործադրել իրենց նկատմամբ, մայրը չի վախեցել։
Ի դեպ, հայրենադարձ Կարեն Մկրտչյանին ևս այսօր բերման էին ենթարկել։
«Մենք պետք է կերտենք արդար և ուժեղ պետություն։ Մեր պայքարն այլևս անցել է Նիկոլից անդին։ Նիկոլն այլևս էական չէ։ Նիկոլ մարդ չկա, չի լինելու։ Մեր պայքարը պետականության համար է»,- ասաց հայրենադարձը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին