Թխվածքաբլիթներ, մակարոնեղեն և շոկոլադ. մթերքներ որոնք մղձավանջ են առաջացնում
Մինչ դիետոլոգները միաձայն հայտարարում են, որ կազմվածքը պահպանելու համար քնելուց առաջ սնվելը կարող է բացասական ազդեցություն ունենալ, մասնագետներն էլ բացահայտում են ուշ ժամերին ուտելու այլ վնասակար կողմեր ևս:
Վիդնովսկայայի տարածաշրջանային կլինիկական հիվանդանոցի բժիշկ-թերապևտ Թիմուր Ասանովը ռուսական Հանրային լրատվական ծառայությանը հայտնել է, որ որոշ մթերքներ կարող են մղձավանջներ առաջացնել:
«Դա արդեն հազարամյակներով հայտնի է: Վարկածի օգտին են խոսում նաև կատարված մի շարք ուսումնասիրություններ»,- ասել է մասնագետը:
Ապացուցված է, որ պանիրը, մակարոնեղենը, հացը, կակաոն և քաղցրավենիքը (թխվածքբլիթներ, տորթեր և շոկոլադ) կարող են «առաջացնել» վատ երազներ:
«Ածխաջրերն օրգանիզմում մասամբ վերածվում են գլյուկոզայի, ուստի ավելի լավ է դրանք օգտագործել առավոտյան»,- պարզաբանել է Ասանովը:
Եթե որոշել եք փակել սխալ ժամի բացված ախորժակը յոգուրտով, ապա ավելի լավ է ընտրությունը կատարել հօգուտ ցածր կալորիականությամբ արտադրանքի:
«Չիպսերը նույնպես լավագույն տարբերակը չեն ուշ ընթրիքի համար»,- նշել է մասնագետը՝ հավելելով, որ եթե մարդիկ չեն կարողանում հրաժարվել որևէ բան ուտելուց, ապա նա խորհուրդ է տալիս այդ ժամանակ գազար կամ մի բուռ ընկույզ ուտել։
Բժիշկը հավելել է, որ ընթրիքին պետք չէ խմել գազավորված ըմպելիք, որը պարունակում է շաքար և կոֆեին։ Ի դեպ, անհանգիստ քնի հետևանքների ցանկը չի սահմանափակվում թուլությամբ, մտքերի ցրվածությամբ և հաջորդ օրվա ընթացքում աշխատունակության նվազմամբ: Պարզվել է, որ վատ երազները, մղձավանջները ոչ միայն խանգարում են քնի ցիկլը, այլև բարձրացնում են օրգանիզմում կորտիզոլի մակարդակը, ինչը հանգեցնում է մարդու քաշի ավելացման:
Հարակից հրապարակումներ`
- Դիետոլոգը զգուշացնում է, թե որ դեպքերում պետք է հրաժարվել «ֆրանսիական նախաճաշից»
- Մասնագետը հայտնել է այն սննդամթերքների մասին, որոնք նվազեցնում են ալկոհոլի հանդեպ հակումը
- Դիետոլոգը զգուշացրել է թթու և տապակած սնունդի վտանգավորության մասին
- Դիետոլոգը խորհուրդ է տալիս հրաժարվել սպիտակ բրնձից
- Որոնք են թոքերի վերականգնման համար անհրաժեշտ սննդամթերքները
- Սննդաբանը հայտնել է իդեալական նախաճաշի գաղտնիքը
- 5 անհարմար հարց դիետոլոգին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան