Բիշքեկը հայտնել է, որ ուզբեկ սահմանապահները գնդակահարել են Ղրղըզստանի երեք քաղաքացու
Ղրղըզստանի հետ սահմանին ուզբեկ զինծառայողները գնդակահարել են Ղրղըզստանի երեք քաղաքացու: Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությունը։
«Ջալալ-Աբադի մարզի Ալա-Բուկա շրջանի Աքթամի գյուղական վարչակազմի Դոբո-Կորգոն շրջանի պետական սահմանի ղրղըզա-ուզբեկական հատվածում Ուզբեկստանի Հանրապետության սահմանապահները զենք են կիրառել երեք քաղաքացիների նկատմամբ։ Արդյունքում նրանք վիրավորվել են և տեղափոխվել Բուկա շրջանի Ալա-Աբադ հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել են հրազենային վնասվածքներից»,-ՏԱՍՍ-ի փոխանցմաբ, այդ մասին ասվում է հաղորդագրության մեջ։ Մահացածների անուններն ու ազգանունները չեն հրապարակվում։
Այս միջադեպից հետո Ալա-Բուկա ուղղությամբ Ղրղըզստանի սահմանային ներկայացուցիչը հանդիպում է անցկացրել Ուզբեկստանի սահմանային ներկայացուցչի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումը շարունակել ներքին հետաքննության արդյունքներիը ստանալուց հետո։
«Փաստի մասին, ծանուցվել են նաև փոխգործակցող մարմինները, և ձեռնարկվել են քննչական միջոցառումներ»,-ընդգծվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան