Ազգային պատկերասրահում բացվում է «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսը
Երկար դադարից հետո վերաբացվում են Հայաստանի ազգային պատկերասրահի 2 հարկերն ամբողջությամբ: Վերաբացման մեկնարկը տրվում է նոր, գարնանային ցուցահանդեսով, որի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում միևնույն հարթակում ներկայացվում են համաշխարհային խոշոր ու կարևորագույն ֆենոմեններից մեկի՝ իմպրեսիոնիզմի հայկական դրսևորումները, այդ երևույթի ձևավորումն ու զարգացումը, յուրատիպ փոխակերպումները:
Ազգային պատկերասրահից հայտնում են, որ «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսում ընդգրկված են գլխավորապես 20-րդ դարի առաջին երեք տասնամյակներում ստեղծագործող երկու տասնյակ հեղինակների 70-ից ավելի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ։ Ցուցադրության առանցքն են կազմում անվանի արվեստագետներ Գևորգ Բաշինջաղյանի, Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեճյանի, Կարապետ (Շառլ) Ադամյանի, Մարտիրոս Սարյանի, Սեդրակ Առաքելյանի, Երվանդ Քոչարի անզուգական ստեղծագործությունները։
Ցուցահանդեսում ներկայացվում են նաև աշխատանքներ Երվանդ Քոչարի և Ռուսական արվեստի թագարաններից:
Համադրողն է արվեստաբան, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։
Ցուցահանդեսը գործում է այսօրվանից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան