Հայտարարվել է 4 վթարավտանգ հատվածների բարելավման շինաշխատանքների ձեռքբերման մրցույթ
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հայտարարվել է 4 վթարավտանգ հատվածների բարելավման շինարարական աշխատանքների ձեռքբերման բաց մրցույթ՝
Լոտ 1
• Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման կմ4+500 - կմ6+000 հատված
• Մ-4, Երևան-Սևան-Իջևան կմ68+000 - կմ75+000
• Հ-29, Սևան-Ծաղկունք-Զովաբեր կմ11+000 - կմ12+000
Լոտ 2
• Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 կմ0+000 - կմ15+000
Հիմնադրամից հայտնում են, որ մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ. հունիսի 02-ը` ժամը 16:00 (Երևանի ժամանակով)։
Հայտերն ընդունվում են ARMEPS գնումների էլեկտրոնային համակարգի միջոցով։ Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղումով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան