Քաղաքական 17:03 07/05/2022 Հայաստան

Նիկոլ Փաշինյանի ասած միջազգային հանրության հետևում Ալիևի ու Էրդողանի բեղերն են երևում. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ուղիղ եթերում կրկին խոսել է Արցախյան բանակցությունների և «ստահակների կեղծիքների մասին» ու գրել է.

«Իշխանական կանալիզացիոն խողովակ հիշեցնող քարոզիչների կողմից երեկ տարածվում էր հատված, որտեղ Դիլիջանի միջազգային դպրոցի բացմանը Սերժ Սարգսյանն ասում է, որ ուրախ կլինի, եթե մի օր այդտեղ նաև ադրբեջանցի աշակերտներ սովորեն և ներկայացվում է, թե Սերժ Սարգսյանն ասում է նույնը, ինչ հիմա ՝ Նիկոլը:

Կատարյալ սրիկա պետք է լինել, որպեսզի համեմատել 2014-ի հաղթանակած Հայաստանը, բանակցություններում «վրա» Հայաստանը, 5000 երեխա չկորցրած Հայաստանը այսօրվա աղետի հետ, որ բերեց Նիկոլը:

Նիկոլը խեղդվում է իր ամբողջ քաղաքական թիմով, խորտակվում է և շատ հաճախ բռնվելով սխալ տեղերից՝  հայտնվում է անախորժ վիճակների մեջ:

ԱԽՔ Արմեն Գրիգորյանը երեկ հայտարարել էր, որ ոչ միայն Ադրբեջանն է հինգ առաջարկ ներկայացրել, այլ Հայաստանն ավելի շատ ՝ վեց առաջարկ է արել, որը չի առարկվել Ադրբեջանի և միջազգային հանրության կողմից: Հայաստանի անունից այս ոհմակն արել է արցախյան բանակցությունների, հայ-ադրբեջանական օրակարգի հետ կապված առաջարկություններ, որոնց մասին հայ ժողովուրդը տեղյակ չի:

Այդ առաջարկությունները գաղտնի են պահվում Նիկոլի կողմից, ԱԳՆ-ի կողմից, ԱԽՔ-ի կողմից:
Հայ ազգի մեջքի հետևում ընթանում է հերթական հակապետական գործընթացը: 
Միջազգային կազմակերպության, դիվանագիտական ծառայության որևէ բարձրաստիճան պաշտոնյա, ներկայացուցիչ չի հայտարարել, որ առաջարակությունները միջազգային հանրության համար ընդունելի են, նույնը ՝ Ադրբեջանը:

Երեկ ԱԽՔ-ը խոսում էր ընդդիմության որակի մասին՝ հայտարարելով, թե ընդդիմությունը մինչև  հիմա քննարկում է ՝ Սերժ Սարգսյանը փաթեթայի՞ն, թե՞՝  փուլային լուծում էր բանակցում:
 Այս դիսկուրսը քաղաքական օրակարգ վերադարձրել է Նիկոլ Փաշինյանը: Եթե դու Նիկոլին ես համարում անմակարդակ, դա ճիշտ է:

Մակարդակի հարցում իմ կոշիկը շատ ավելի խելոք է, քան ՝ քո նման ապիկար ճիճուները՝ ԱԽՔ:

Փաստաթղթերի փաթեթը հանրայնացնելը իշխանության պարտականությունն է, բայց այս իշխանությունը փաստաթղթերի ծայրն անգամ տեսնելուց սարսափում է:

Հայաստանի Հանրապետությունը, այդ թվում՝ ապրիլյան պատերազմից հետո, բանակցում էր մի փաթեթ, որտեղ ամրագրված էր, որ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք:

Իշխանության գլխավոր գերագույն ոչնչությունը 2020-ի հունվարին Կապանում տված ասուլիսի ժամանակ հեգնական տոնով հրապարակել է Սերժ Սարգսյանի թողած բանակցությունը՝ փաստելով վերոնշյալը՝ տարածքների վերադարձի դիմաց (5+2) 2 փուլով Արցախը ստանում է ինքնորոշման իրավունքի հնարավորություն:

ԱԽՔ-ի հայտարարությունը, թե 2016-ից հետո անկախության թեման չի եղել՝ սուտ է: Այդ մասին խոսել է ՌԴ-ն, ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը, խոսել է Ալիևը, երբ ասում էր, որ միջազգային հանրությունն իրեն պարտադրում է ճանաչել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 93-ի բանաձևերի վրա հղում էին անում հայր և որդի Ալիևները, իսկ հիմա ՝ Ալիևի «հարճ» դարձած ՀՀ վարչապետը:

Ինչքան անբարոյական և լպիրշ պետք է լինել, որպեսզի 44-օրյա պատերազմը, որում մենք պարտվել ենք, համեմատել քառօրյա պատերազմի հետ, որի ընթացքում հակառակորդը չի կարողացել հասնել իր նպատակին:

Քառօրյա պատերազմի հաղթանակը կասկածի տակ են դնում Ալիևը, Նիկոլը ու իր մանկլավիկ «քածերը»:

Նիկոլ Փաշինյանը ինչ եկել է ղեկավարության, Արցախի հարցով ամեն ինչ պատմել է ղեկավարությանը: Սուտ է:

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագիրը համաձայնեցրե՞լ եք արցախցիների հետ: Անգամ հայ ժողովրդի հետ չեք համաձայնեցրել:

Այսօրվա ստատուս քվոն, որ ուզում եք փոխել, ձեր ո՞ր մի տերն է ստիպում, ՌԴ խաղաղապահները 5 տարվա մանդատ ունեն, 3 տարի դեռ կա, ու՞ր եք շտապում:

Ճիճու ԱԽՔ-ը այս տարվա փետրվարի վերջին տված հարցազրույցում ասել է, որ դիմել են միջազգային հանրությանը, որ ուկրաինական ճգնաժամը մեր վրա չազդի և ստացել են «երաշխիքներ»:

Այսինքն ՝ երկու ամիս հետո նույն հարցի վերաբերյալ ԱԽՔ-ը տարբեր դիրքորոշում է հայտնում, հիմա՞ եք գցում ժողովրդին, թե՞ ՝ փետրվարին:

Այս իշխանությունն ինքն է իջեցնում հայկական կողմի նշաձողը, ասելով ՝ Արցախը մեզ պետք չի, ոչ թե միջազգային հանրությունը: Նիկոլ Փաշինյանի ասած միջազգային հանրության հետևում Ալիևի ու Էրդողանի բեղերն են երևում:

Պատերազմի ավարտից անցել է մեկուկես տարի, ոստիկանությանը զինելու փոխարեն բանակը զինեք:

Պատերազմը Նիկոլ Փաշինյանը հասունացրել է մայիսի 9-ից սկսած, երբ բանակցությունները հարցականի տակ էր դնում, երբ սեփական կետից էր սկսում, երբ հայտարարում էր՝  Մադրիդյան սկզբունքներն ի՞նչ են որ, երբ սելֆիի համար չկրակվող «սամալյոծիկներ» էր բերում:

ԱԽՔ-ը հայտարարել է, թե Հայաստանը ժողովրդավար երկիր է, անգամ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո չեն սահմանափակվել հանավաքների անցկացումը, հիշեցում՝ 2021-ին Economist Intelligence Unit -ը հրապարակել է 2021 թվականի ժողովրդավարության ցուցիչը, որտեղ նշվում է, որ անգամ պատերազմի ավարտից հետո ռազմական դրությունը շարունակվեց և օգտագործվեց որպես առիթ հակակառավարական ցույցերը ցրելու և ընդդիմության ռաջնորդներին ձերբակալելու համար:

Ամենաստոր բանն այն է, որ որտեղ իշխանությունը պատասխան չունի, ասում է ՝ ժողովուրդը մանդատ է տվել, ժողովուրդը մեզ ընտրել է:

Հայ ժողովուրդ, իմացե՛ք, հերթական դավաճանական գործարքը, որ «եփվում» է մեր մեքջի հետևում, արվում է ձեր անունից:

Հարգելի՛ ժողովուրդ, անգամ եթե Նիկոլին ընտրել եք, նրան դավաճանության մանդատ տվե՞լ եք:
Իմացեք, որ այսօրվանից այդ դավաճանությունը գրվում է ձեր ճակատին»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}