Արսեն Բաբայան. Մենք միասին անպայման հասնելու ենք հաղթանակի, դա պետք է հենց ուղիղ էլ հասկանալ
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.
«Սիրելի հայրենակից,
երբ ասում եմ, որ մենք միասին անպայման հասնելու ենք հաղթանակի, դա պետք է հենց ուղիղ էլ հասկանալ: Միասին ենք մենք բոլորս, ես, դու, Ֆրանսիայի հրապարակում գտնվող ցանկացած անհատ, հայտնի մարդ, կազմակերպություն կամ կուսակցություն:
Սա իմ համոզմունքն է եղել ու մնալու: Մեզանից յուրաքանչյուրս՝ «Հայրենիքը», Դաշնակցությունը, Հանրապետականը, Դիմադրություն շարժումը, Արսեն Գրիգորյանն ու այն երիտասարդ գեղեցկադեմ ուսանողուհին, որ ներկայացված ենք հարթակում, միասնություն ենք կազմել մեր սկսած ապակենտրոն պայքարի արդյունքում: Մենք, միասին, պարտավոր ենք և պետք է հասնենք հաջողության:
Այո, քաղաքականության մեջ ու պետության զարգացման առանձին գործընթացների շուրջ յուրաքանչյուրս կարող ենք ունենալ մեր առանձին դիրքորոշումը, բայց մի հարցում մենք պարտավոր ենք լինել միասնական և պարտավոր ենք հասնել այդ նպատակին:
Նպատակն այդ հայտնի է՝ ապահովել մեր մեծ հայրենիքի պահպանումն ու հարատևությունը: Դրան հասնելու առաջին քայլը այս իշխանության հեռացումն է, որի շուրջ էլ ունենք մեծ միասնությունը:
Յուրաքանչյուրը, ով կնպաստի այս նպատակին հասնելուն՝ իմ բարեկամն է:
Ես հավատում եմ իմ ուժերին, ես հավատում եմ մեր թիմին ու նրա ղեկավարին: Ես հավատում եմ բոլորիս միասնությանն ու մեր հաղթանակին:
Կեցցենք մենք, որ անպայման հաջողելու ենք»։
Հարակից հրապարակումներ`
- Վաղը առավոտյան ես մասնակցելու եմ Արթուր Վանեցյանի գլխավորած ավտոերթի. Արսեն Բաբայան
- Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց վաղվա անելիքները
- Իշխանությունը ոչ միայն խուճապի, այլ հիստերիայի մեջ է. Սաղաթելյան
- Արթուր Վանեցյան. Այսօր իրական իշխանությունը ժողովուրդն է, իսկ իշխանությանը պետք է լուրջ վերաբերվել
- Արթուր Վանեցյան. Հայրենիքի ազատագրական պայքարը չի կարող հոգնեցուցիչ լինել
- Ռեժիմը խուճապի մեջ է. Արսեն Բաբայան
- Արսեն Բաբայան. Ուրիշ ինչպե՞ս Փաշինյանը պիտի հստակ ասի, որ Արցախն ամբողջությամբ նվիրել է Ադրբեջանին
- Արսեն Բաբայան. Վերջին ու վճռական փուլն է մեկնարկում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները