Գերմանիայում ՀՀ դեսպանությունը՝ Քյոլնում Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ Քյոլն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ.
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Քյոլն քաղաքի Հոհենցոլերնբրյուկե կամրջի ձախակողմյան հատվածում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ս.թ. մայիսի 6-ից սկսած ստացված բազմաթիվ քաղաքացիների հարցումներին ի պատասխան՝ հարկ է համարում հայտնել հետևյալը.
Հուշարձանը տեղադրվել է 2018թ.-ի ապրիլի 15-ին «Հիշել ցեղասպանությունը» նախաձեռնության (Initiative Völkermord erinnern) և մի շարք անհատ քաղաքացիների կողմից։ Տեղադրման թույլտվության բացակայության հիմնավորմամբ հուշարձանը հեռացվել է տեղադրումից չորս օր անց (2018թ.-ի ապրիլի 19-ին), ինչը իրավական վեճի առիթ է դարձել։
Յուրաքանչյուր տարի, ապրիլի 24-ի շուրջ ընկած ժամանակահատվածում հուշարձանը տեղադրվում է, ապա ապամոնտաժվում թույլտվության բացակայության հիմնավորմամբ, ինչը հասկանալիորեն դառնում է մեր բազմաթիվ հայրենակիցների վրդովմունքի և տեղական իշխանությունների հետ իրավական վեճի առարկա։
ՀՀ դեսպանությունն ուղիղ կապի մեջ է նախաձեռնության հեղինակների և այլ շահագրգիռ կողմերի հետ և առաջիկայում կգործադրի ջանքեր իրավիճակի երկուստեք ընդունելի տարբերակով հանգուցալուծմանը նպաստելու նպատակով»։
Հարակից հրապարակումներ`
- Քյոլնում քանդեցին Հայոց Ցեղասպանության հուշակոթողը. Նաիրա Զոհրաբյան
- ԱՄՆ 50-րդ նահանգը` Միսիսիպին, ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը
- Հայոց ցեղասպանությունը մեկ դրվագով հանցագործություն չէ, այն թուրք-ադրբեջանական տանդեմի մշտական նպատակն է․ Արցախի ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին