«Ժողովուրդ». Նոր օրենքով վարչապետը կկարողանա համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Մինչ ընդդիմադիր ուժերը դրսում պայքար են սկսել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հեռացնելու պահանջով, այդ նույն իշխանությունը խորհրդարանում շարունակում է օրենքներ ընդունել, որոնք կարեւոր նշանակություն ունեն, եւ որոնք հայտնի իրադարձությունների պատճառով դուրս են մնում հանրության ուշադրությունից:
Այսպիսով, երեկ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանի եւ Վահագն Հովակիմյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
02-րդ հոդվածի 6-րդ մասը նախատեսում է ֆորսմաժորային իրավիճակ, երբ խոշորացված համայնքներում ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա այս դեպքում հնարավորություն է ընձեռվում, որ վարչապետը կարողանա համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել, մինչև համայնքը կընտրի իր ղեկավարին:
Նախագծի ընդունմամբ նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում համայնքի ղեկավարի պաշտոնակատար կարող է նշանակվել նաեւ տվյալ համայնքի ավագանու անդամը: Այս օրենքը ընդունվեց, որպեսզի Վանաձորում Մամիկոն Ասլանյանի փոխարեն հնարավոր լինի այլ քաղաքապետ ունենալ վարչապետի նշանակմամբ, իսկ մինչ այդ նա դեռ կմնա բանտում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան