«Ժողովուրդ». ՔՊ-ականները պայմանավորվել էին՝ ինչպես են իրենց պահելու ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Իշխող քաղաքական թիմը՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, Ազգային Ժողով-Կառավարություն վերջին հարցուպատասխանից առաջ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում է ունեցել ու որոշել՝ ինչպես պետք է վարվեն, եթե խորհրդարանական ընդդիմությունն Ազգային ժողով գնա:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականներին Փաշինյանը հրահանգել է որևէ կերպ չարձագանքել, «ռեպլիկներ» ու «քոմենթներ» չթողնել դեպի իրենց կողմ եկող՝ ընդդիմադիրների քննադատություններին՝ ընդհուպ վիրավորանքներին: Տեղեկացանք նաև, որ եթե հանկարծ ընդդիմադիրները «Զարթի՛ր, լաո» երգը երգեն, ապա ՔՊ-ական պատգամավորները ոտքի էին կանգնելու ու ծափ տան նրանց երգին:
Այդպես նրանք որոշել էին կրքեր չլարել և հավաքված քաղաքացիներին առավել չբարկացնել: Բայց ինչպես տեսանք, մեծամասնության պատգամավորները Փաշինյանի ելույթին ծափ տվեցին ու «Հայաստան» վանկարկեցին՝ այդպես էլ չհստակեցնելով՝ «Հայաստան» խմբակցության, թե Հայաստանի Հանրապետության անունն են վանկարկում:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին, ապա նրանց քայլերում ու գործողություններում ակնհայտ ոչ միանշանակություն կար: Պարզ էր, որ կա՛մ ընդհանուր որոշում չկար, կա՛մ ոչ բոլորն էին դրանից տեղյակ: Դա ակնհայտ էր իրար հարցական հայացքով նայող ու դահլիճում միմյանցից անդադար հարցեր պարզաբանող ընդդիմադիրների վարքից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան