Եթե սրանք մնան իշխանության, կորցնելու ենք Արցախը, Սյունիքը, հետո մտածելու ենք Գեղարքունիքի մասին. Սաղաթելյան
Վանաձորում հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին զգուշացրեց, որ հավաքի այս տարածքից սադրիչներին:
«Լակոտություններին վերջ տվեք, ձեզ քիչ ժամանակ է մնացել, մանր-մունր բաներով ժողովրդի շարժումը չեք կասեցնի», - ասաց նա:
Սաղաթելյանը նշեց, որ վանաձորցիներն ունեն ընտրված քաղաքապետ՝ Մամիկոն Ասլանյանը և մենակ նրա համար, որ չի կզել այս իշխանությունների տակ, այսօր բանտում է գտնվում, քաղաքն անտեր է։
«Սա է այս իշխանության դեմքը, ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից, ազատ ընտրելու և ընտրվելու իրավունքից խոսող իշխանությունն այստեղ էլ է ձեզ խաբել, հետևաբար օր առաջ սրանց պետք է հեռացնել»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Նա նշեց, որ Վանաձորը, Հայաստանի բոլոր քաղաքներն ու գյուղերը պետք է ոտքի կանգնեն, որպեսզի կարողանան հեռացնել իշխանություններին ու երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերել։
«Այլ ճանապարհ պարզապես չունենք։ Եթե սրանք շարունակեն մնալ իշխանության, կորցնելու ենք ամեն ինչ, կորցնելու ենք Արցախը, այնուհետև Սյունիքը, հետո մտածելու ենք Գեղարքունիքի մասին, առհասարակ, մեր պետականության գոյությունը լինելու է հարցականի տակ։ Սրանք իրենց գործունեությամբ, ընթացքով, իրենց պառակտիչ աշխատանքով, դավաճանությամբ, անկարողությամբ դա փաստել են։ Այսօր հայ ժողովուրդն ունի մեկ խնդիր՝ կազմակերպվելու, համախմբվելու, ոտքի կանգնելու և սրանց դուրս վռնդելու։ Մենք դա կարող ենք անել», - ասաց Իշխան Սաղաթելյանը։
Հանրահավաքից հետո նախատեսված էր երթ, սակայն անձրևի պատճառով այն չկայացավ։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Հասարակության հետ երկխոսությունը կայացած փաստ է
- Հասկանում ենք, որ հայրենիք ենք կորցնում, դուրս ենք եկել պայքարելու մեր երկրի, ժողովրդի համար. Արթուր Վանեցյան
- Մամիկոն Ասլանյանին կալանավորել են միայն նրա համար, որ ծնկի չի եկել Նիկոլի առաջ. Շարմազանով
- Մենք եկել ենք ասելու՝ Նիկոլ, վանաձորցին քեզ Արցախը հանձնելու մանդատ չի տվել. Արմենուհի Կյուրեղյան
- Մենք կորցնում ենք մեր երկիրը. Կանանց երթը՝ Ֆրանսիայի հրապարակից
- Սպիտակցիներն էլ ուզում են «առանց Նիկոլ Հայաստան»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան