Լարսը փակ է, ռուսական կողմում կա մոտ 110 բեռնատար ավտոմեքենա
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 110 բեռնատար ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից։
1tv.ge-ն գրում է, որ ձյան, բքի և վատ տեսանելիության պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում բոլոր տեսակի երթևեկությունն արգելված է։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում