ՀՅԴ ԳՄ. Ահաբեկչությամբ, մարդաորսությամբ չե՛ք հաջողի կասեցնել մեր պետականության համար մղվող աննահանջ պայքարը
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Ժողովրդական արդար ընդվզումը կասեցնելու և բողոքի համազգային ձայնը խլացնելու նպատակով ողջ իրավապահ համակարգը լծվել է մեկ անձի և նրա ռեժիմի բիրտ պաշտպանությանը։ Այս օրերին իրավապահ համակարգի կողմից համատարած են ՀՀ քաղաքացիների անհնազանդության խաղաղ ակցիաների նկատմամբ ոչ իրավաչափ գործողությունները, բիրտ ուժի կիրառումը, մարդաորսությունն ու բռնաճնշումները։ Ոստիկանության այս դատապարտելի վարքագիծը դրսևորվում է թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում, այն ուղղված է հանրության մեջ վախի և ահաբեկության մթնոլորտ սերմանելուն։
Երեկ վաղ առավոտյան անհիմն մեղադրանքով բերման են ենթարկվել «Դիմադրություն» շարժման Արմավիրի մարզի պատասխանատու մեր ընկերները, խուզարկվել է ՀՅ Դաշնակցության Արմավիրի գրասենյակը։ Հայտարարում ենք՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կառույցն իր ողջ համահայկական ներուժով «Դիմադրություն» շարժման առաջին շարքերում է, և ապօրինի գործողություններով, ահաբեկչությամբ և մարդաորսությամբ չե՛ք հաջողի կասեցնել մեր պետականության համար մղվող աննահանջ պայքարը»։
Հարակից հրապարակումներ`
- Ընդդիմության կողմից կազմակերպած հավաքի մասնակիցը կալանավորվել է. ՔԿ
- Հարուցվել է քրեական գործ՝ հավաքին մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով. ՔԿ
- Բերման ենթարկելիս վնասվածք են հասցրել Մանուել Մանուկյանի ձեռքին, այդ նույն ձեռքից վիրավորվել է պատերազմի ընթացքում. Փաստաբան
- Կալանավորում՝ Երևանի Կիևյան փողոցում խուլիգանություն կատարելու մեղադրանքով. ՔԿ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան