Այս հրապարակն ունի երկու հայտարարություն՝ Փաշինյանի անհապաղ հրաժարականը, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Դերզյան
«Մեզ են միացել Հադրութի շրջանի Վաղուհաս գյուղի բնակիչները։ Այստեղ արցախցի ու հայաստանից բաժանում չկա, այստեղ բոլորը հայ են, բոլորը թասիբով ու պատվով են»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀԿ անդամ Հայկ Դերզյանը։
Նա հիշեցրեց այն խոստումները, որոնք 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն էր տվել իշխանության գալով, սակայն դրանց հակառակն է եղել։
«Ժողովուրդ, մի ճիշտ բան է ասել՝ Արցախյան հարցը լուծվելու է հրապաակում։ Այո, լուծվելու է հենց այս հրապարակում, կա արդեն հստակ տեսակետ։ Այս հրապարակն ունի երկու հայտարարություն՝ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- ասաց Դերզյանը։
Նա նշեց, որ ՔՊ-ականներին ընդամենը մեկ բան են ասում. «Տիկնայք և պարոնայք թուրքամոլներ, մենք եկել ենք այստեղ, աստեղից չենք գնալու ու ձեզ ուղարկելու ենք ձեր Ալիևի ու Էրդողանի ծոցը, որովհետև այստեղ թասիբով ազգ է, այն մարդիկ են, ովքեր հասնելու են շատ կարևոր կետի՝ առանց թուրքի Հայաստան»։
Հարակից հրապարակումներ`
- Ե՞ս եմ հանցագործ, այ հայրենիքի գող, դու վախեցիր քո պատժից. Էդգար Ղազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին
- «Տեր ենք մեր հայրենիքին», «Կքշենք մեր երկիրց Նիկոլին». Հանրահավաքին հաջորդել է երթ
- Իշխան Սաղաթելյան. Ուզում եմ ձեզ փոխանցել, որ մեր մարզային բնակչությունը մեզ հետ է
- Ֆրանսիայի հրապարակում «հնչեց» նահատակված տղաների խոսքն իրենց ծնողներին
- Արթուր Վանեցյան. Հասարակության հետ երկխոսությունը կայացած փաստ է
- Հասկանում ենք, որ հայրենիք ենք կորցնում, դուրս ենք եկել պայքարելու մեր երկրի, ժողովրդի համար. Արթուր Վանեցյան
- «Դիմադրություն» շարժման խաղաղ երթին մասնակցում են նաև զոհված զինծառայողների մայրեր
- Ադրբեջանը Ղազանչի գյուղում մեկական անցակետ կստեղծի․ Էդգար Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան