ՅՈւՆԵՍԿՕ-ում գրանցված Հովվի մատուռը՝ Իրանի և Ադրբեջանի սահմանին
ParsToday-ը ներկայացրել է 16-րդ դարում կառուցված Հովվի մատուռի լուսանկարները։
Մատուռը գտնվում է Իրանի և Ադրբեջանի սահմանին, կառուցվել է 16-րդ դարում և վերակառուցվել 1836 թվականին։ Այս եկեղեցին գտնվում է Իրանի Ջուլֆա քաղաքում՝ Արաքս գետի ափին, և Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սուրբ Ստեփանոս եկեղեցու մոտ։
Այս վայրը եղել է Շամի հովտի մերձակա գյուղերում բնակվող հայ հովիվների պաշտամունքի վայրը։
Այս պատմական շինությունը գտնվելով Արաքս գետի զբոսաշրջային ճանապարհին, համարվում է զբոսաշրջային վայր և տարեկան հյուրընկալում է մեծ թվով զբոսաշրջիկների։
Հովվի եկեղեցին Իրանի այն պատմական շինություններից է, որը 2008թ. գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային հուշարձանների ցանկում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին