«Հրապարակ». Ինչու է Ռուբեն Վարդանյանը որոշել մասնակցել ռազմական հավաքներին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գործարար Ռուբեն Վարդանյանը, որը քաղաքականություն մտնելու հայտ է ներկայացրել` «Ապրելու երկիր» կուսակցության միջոցով, օրերս ներկա է գտնվել ՈՄԱ-ի՝ «Ողջ մնալու արվեստը» ռազմամարզական հասարակական կազմակերպության հավաքներին։ ՈՄԱ-ի հիմնադիրը հետախույզ Վովա Վարդանովն է։
ՈՄԱ-ում ռազմամարզական հավաքներ են իրականացվում․ փոքրից մինչև մեծ՝ կարող են հաճախել այդ հավաքներին և տիրապետել զենքի օգտագործման կանոններին, սովորել ճիշտ կրակել, մարզվել, ռազմական պատրաստականություն անցնել, որ վաղը, եթե Աստված չանի, նորից պատերազմ սկսվի, կարողանան զենք վերցնել ու պաշտպանել հայրենիքը և իրենց։
Ռուբեն Վարդանյանը, մեր տեղեկություններով, մայիսի 1-ից սկսել է հաճախել ՈՄԱ-ի մեկշաբաթյա ռազմական հավաքներին, ինչը բավականին տարօրինակ է։ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը մեր հարցին, թե ինչու է Ռուբեն Վարդանյանը որոշել մասնակցել ՈՄԱ-ի հավաքներին, ասաց․ «Ռուբեն Վարդանյանը միշտ է կարևորում բոլոր քաղաքացիների մարտական պատրաստվածությունը։ Մեր հայրենիքի սահմանները մենք պետք է պաշտպանենք, ուրիշ ոչ ոք, հետևաբար, առաջին հերթին հենց իր և իր ընտանիքի օրինակով այս գաղափարը կարևորելը բնական է, և որևէ արտառոց բան չկա պարոն Վարդանյանի մասնակցության մեջ՝ ռազմական հավաքներին»։
Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանի և «Ապրելու երկիր» կուսակցության միջև համագործակցությանը, ապա․ «Ռուբեն Վարդանյանի և «Ապրելու երկիր» կուսակցության միջև համագործակցությունն ակտիվորեն շարունակվում է։ Այդ համագործակցության հիմքում ընկած է երկրի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերների դիմաց պայքարելու համախոհությունը»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան