Մակրոնը երկրորդ անգամ ստանձնեց Ֆրանսիայի նախագահի պաշտոնը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը վերընտրվել է երկրորդ ժամկետով, շաբաթ օրը պաշտոնապես ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը հինգ տարով։
Մակրոնի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ Ելիսեյան պալատում։
Հանդիսության ընթացքում Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի ղեկավար Լորան Ֆաբիուսը կրկին հայտարարել է նախագահական ընտրությունների՝ ավելի վաղ հնչեցրած պաշտոնական արդյունքները:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Ֆրանսիայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Նախագահի պաշտոնի համար պայքարում էին Էմանուել Մակրոնը և Մարին Լը Պենը։ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի վերջնական տվյալների համաձայն՝ Մակրոնը ստացել է ձայների 58,55%-ը, Լը Պենը՝ 41,45%-ը։
Հարակից հրապարակումներ`
- Նոր հին նախագահ. Էմանուել Մակրոնը վերընտրվել է Ֆրանսիայի ղեկավար
- Մակրոնն ընդդեմ Լը Պենի. Ֆրանսիայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
- Մարրեյ. «Ուզում եմ վայելել աշխարհի թիվ 1 ռակետի կարգավիճակը»