Ցուցահանդես Երևանի մետրոպոլիտենում
Մայիսի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում տեղի է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահում բացված` «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունների վերատպությունների էքսպոզիցիան։ Այս մասին հայնում են «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից։
Ցուցահանդեսն իրականացվել է Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ և Երևանի մետրոպոլիտենի աջակցությամբ։ Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը և Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։
Ցուցադրության առանցքն են կազմում անվանի արվեստագետներ Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեճյանի, Կարապետ (Շառլ) Ադամյանի, Սեդրակ Առաքելյանի անզուգական ստեղծագործությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա