Ֆրանսիան այլընտրանք է փնտրում ռուսական գազին
Ֆրանսիան մինչև 2030 թվականը կարող է ներկրվող ռուսական գազի բաժինը փոխարինել գյուղատնտեսական թափոններից ստացված բիոմեթանով, գրում է բրիտանական Independent թերթը։
Հրատարակության համաձայն՝ ֆրանսիացի ֆերմերներն «աջակցել են» Եվրոպային ռուսական գազից ազատվելու համար պայքարում՝ կենսավառելիք արտադրելու համար փոքր բիզնեսներ գործարկելով։
«Շատ մոտ ապագայում գյուղական փոքր գազալցակայանները, որոնք կերակրում են մոտակա հարյուրավոր կամ հազարավոր տնային տնտեսություններին, դժվար թե տեղահանեն ռուսական գազի հսկայական հոսքերը՝ այն մատակարարվում է գործարաններին, ձեռնարկություններին և բնակելի տարածքներին»,- գրում է Independent-ը։
Միևնույն ժամանակ, քննադատները կարծում են, որ գյուղատնտեսական մշակաբույսերից գազ ստանալու փոխարեն, ֆերմերները պետք է մշակաբույսեր աճեցնեն, հատկապես պարենային ապրանքների գների կտրուկ աճի ֆոնին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան