Մասնագետի խորհուրդը՝ ինչպես նիհարել առանց նևրոզների և սննդի հանդեպ վախի
Դիետոլոգ, ռացիոնալ սնուցման և քաշի նվազեցման մասնագետ Իվան Ալիմենկոն խորհուրդ է տվել հրաժարվել խիստ դիետաներից և ընտրել «հաճույքի օրեր», որի ժամանակ թույլատրվում է ուտել ամեն ինչ։ Այս մասին նա ասել է «Sputnik» ռադիոյին։
Մասնագետը զգուշացրել է, որ ավելորդ քաշի դեմ համառ պայքարը կարող է հանգեցնել նևրոզի։ Ալիմենկոյի խոսքերով, շատերը, ձգտելով ունենալ սլացիկ մարմնին, սկսում են վախենալ սննդից, և այդ վախն ավելանում է հատկապես տաք եղանակին, երբ փողոց դուրս գալու համար անհրաժեշտ է ավելի թեթև հագնվել: «Նվազեցնելով սնունդը՝ մարդն անընդհատ մտքերի մեջ է լինում, իրեն մեղավոր է զգում, նորից սահմանափակում է իրեն և այդ շրջանն այդպես շարունակվում է»,- բացատրել է սննդաբանը։
Նրանք, ովքեր սննդի հետ կապված նման խնդիրներ ունեն, Ալիմենկոն խորհուրդ է տալիս պարբերաբար «հաճույքի օր» անցկացնել։ Դա կարելի է անել շաբաթը կամ երկու շաբաթը մեկ անգամ՝ կախված քաշի կորստի ցանկալի տեմպերից:
Ամենակարևորը, ըստ մասնագետի, արգելքներից խուսափելն է, այնուհետև քաշի կորուստը տեղի կունենա առանց խանգարումների և նևրոզների։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին