Հայկական օճառի արտադրությունն ավելացել է
2022 թվականի հունվար-մարտին Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 9.8%-ով աճել է օճառի արտադրությունը։
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում արտադրվել է 177.7 տոննա օճառ, իսկ 2021 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 161.9 տոննա օճառ:
Վիճակագրության համաձայն՝ Հայաստանում 14.1%-ով ավելացել է նաև լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը: Մասնավորապես, 2022թ-ի հունվար-մարտին հանրապետությունում արտադրվել է 1 437.8 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2021թ-ի նույն ժամանակահատվածում՝ 1 259.9 տոննա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում