Մեր քաղաքացիներն արթնանցման պրոցեսի մեջ են, բոլորը վարակված են ազգային ազատագրական շարժման գաղափարախոսությամբ. Խաչիկ Գալստյան
«Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանն ընտանիքով մասնակցում է դեպի Վանաձոր ավտոերթին։ Նա ենթադրում է, որ հազարավոր մեր հայրենակիցներն այս ավտոերթի մասնակիցը կլինեն։
«Երբ 20-21 օր առաջ կանգնեցինք Ազատության հրապարակում և ասացինք՝ արթնացիր հայ մարդ, փաստենք, որ տասնյակ, հարյուր հազարավոր քաղաքացիներ արթնանցման պրոցեսի մեջ են, բոլորը վարակված են ազգային ազատագրական շարժման գաղափարախոսությամբ»,- ասաց Խ.Գալստյանը։
Նա նշեց, որ մարզային երթերն էլ շատ կարևոր ուղերձ ունեն. «Մեր մարզերը մեր հայրենիքի անբաժան մասն են, վարակվեն այս ֆանտաստիկ էնեգետիկայով, ազգային ինքնաազատագրման գաղափարներով, ազգովի մեկ բռունցք դառնանք, հասնենք մեր գերակա նպատակներին»։
Խ. Գալստյանն ասաց, որ ոչ միայն Վանաձորից, հարակից շրջաններից ունեն տասնյակ, հարյուրավոր զանգեր իրենց միանալու համար։
«Վստահ եմ, որ մեր քաղաքացիները կմիանան մեզ, և մենք մի բռունցք դարձած արտաքին թշնամուն և ներքին այն բախտախնդիրներին, ովքեր տորպեդահարում են Հայաստանի ու Արցախի զարգացմանը, դուրս կշպրտենք ու ազգովի կկերտենք մեր երազած Հայաստանը»,- նշեց «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանը։
Հիշեցնենք, որ այսօր «Դիմադրություն» շարժումը Վանաձորում ժամը 13։00-ին հրավիրել է հանրահավաք։ Երևանից ցանկացողներն ավտոերթով գնում են դեպի Վանաձոր։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի փողոցներով հնչելու է «Զարթնիր լաո» և «Արցախն է կանչում» երգերը
- Վաղը առավոտյան ես մասնակցելու եմ Արթուր Վանեցյանի գլխավորած ավտոերթի. Արսեն Բաբայան
- Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց վաղվա անելիքները