Սահմանային լարվածության աստիճանը հասել է գագաթնակետին. Սեյրան Օհանյան
Սահմանին լարվածության աստիճանը հասել է գագաթակետին, սակայն հայկական զինված ուժերը պատշաճ կերպով վերահսկում են իրավիճակը: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքերով՝ հակառակորդը կրակում է ոչ միայն հրաձգային զենքերից, այլև՝ ականանետերից:
«Բավական մեծ քանակությամբ կրակոցներ են եղել: Արցախի հարավ-արելյան հատվածում կրակել են նաև տանկից, կրակոցները դիպուկ չեն եղել: Սա հակառակորդի կողմից իրավիճակի ապակայունացման մարտավարություն է: Կարող է պատճառ լինել տարբեր քաղաքական իրադարձությունների՝ նախագահների հանդիպում, մեր տարածաշրջանի շուրջ, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, որը շատ դեպքերում հասնում է մեր սահմաններին»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նա միաժամանակ նշեց, որ հայկական ստարաբաժանումների հրամանատարների և նրանց ենթակաների անձնուրաց գործողությունների շնորհիվ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվում, իրավիճակը վերահսկվում է:
«Ես, Արցախի պաշտպանության նախարարը, շտաբի պետը լծված ենք առաջին գծի իրավիճակի վերահսկման, համապատասխան քայլերի իրականացման գործին: Ուզում եմ, որ մեր ժողովուրդը վստահ լինի, որ զսպման մեխանիզմներ ձևավորել ենք»,-հայտարարեց պաշտպանության նախարարը:
Հարցին՝ ինչո՞ւ Հայաստանը չի դիմում միջազգային կառույցներին՝ ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ի անվտանգությանը, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Մենք գործ ունենք մի հարևանի հետ, որը պարզ մարդկային լեզուն չի հասկանում, չեն հասկանում, որ բանակցային գործընթացը հաջողությունների մեջ վստահության մթնոլորտի ձևավորման ուղությամբ համապատասխան մեխանիզմներ պետք է մշակենք: Երկխոսության համար հրադադար է պետք, փոխադարձ պայմանավորվածություններ են պետք: Միջազգային հետաքննությունն է, որը կարող է պարզել՝ որ կողմն է մեղավոր: Եկել է ժամանակը, որ միջազգային հետաքննության անցկացման մեխանիզմների ձևավորման համար լուրջ աշխատանք տարվի, որպեսզի թիրախային գնահատականներ տրվեն: Զրուցել եմ Կասպրչիկի հետ, ասել այդ մասին: Բայց նրանք նույնիսկ մարդկային պարզ հարաբերությունները չեն հասկանում: Նայեք, օլիմպիական խաղերի ժամանակ, Միլի Մեջլիսի ընտրությունների ժամանակ մենք զսպվածություն դրսևորել ենք, ոչ մի խախտում չի եղել, բայց մեր հանրաքվեն չորս-հինգ օր է լարվածության աստիճանի բարձրացման պատճառ է դարձել: Դա է պատճառը, որ շատ հրամանատարներ չեն կարողացել դիրքերից իջնել, սահմանադրական պարտքը կատարել, որովհետև սահմանը լարված է եղել»:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Բաբայան. Սա ահաբեկչություն է
- Հրահրո՞ւմ էր, թե՞ այդպիսով Ադրբեջանը խուսափում է նախագահների հանդիպումից
- ԼՂՀ ԱԳ նախարարը ԱՄՆ-ում հանդիպումների ընթացքում քննարկել է շփման գծում Ադրբեջանի սադրանքների աճի հետ կապված հարցեր
- Հակառակորդը կրակել է տանկից. կա զոհ
- Հակառակորդն այս փուլում լարվածությունն ամեն գնով պահելու խնդիր ունի՝ նույնիսկ կորուստների. Քաղաքագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան