Ադրբեջանը կրկին կրակակոծել է ՀՀ քաղաքացիներին՝ կրկին Սոթք, կրկին վիրավոր
Որևէ պաշտոնական հաղորդումներից շատ ավելի վաղ, Panorama.am-ը տեղեկացավ, որ թշնամական ԶՈՒ-ն հերթական անգամ խախտել է ՀՀ սահմանը, այս անգամ ևս կրակելով Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքի աշխատավորների վրա։ Խոսվում էր առնվազն մեկ վիրավորի ու տուժողների մասին։
Հարցումից հետո Panorama.am-ին հայտնի լուրը պաշտոնապես հաստատեց «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռուզան Գրիգորյանը։
«Երեկ երեկոյան սկսվել են ինտենսիվ կրակոցները, շարունակվել են այսօր։ Հանքի աշխատակիցներից մեկը վիրավորվել է, վնասվածք է ստացել ձախ թևից։ Բարեբախտաբար, ներքին օրգանները չեն վնասվել, հոսպիտալում է, բժիշկներն առողջական վիճակը գնահատում են կայուն, կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Ռ.Գրիգորյանը։
Նա նշեց, որ հանքի ղեկավարությունը որոշում է կայացրել դադարեցնել Սոթքի հանքավայրի աշխատանքն ու տարհանել բոլոր աշխատակիցներին՝ ապահովելու նրանց անվտանգությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին