Մենք եկել ենք ասելու՝ Նիկոլ, վանաձորցին քեզ Արցախը հանձնելու մանդատ չի տվել. Արմենուհի Կյուրեղյան
«Մենք այսօր հավաքվել են այստեղ, որ կանգնեցնենք թուրքին, թույլ չենք տալու, որ ներքին թուրքը հանձնի Հայաստանը»,- Վանաձորում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Նա նշեց, որ այսօր եկել են Վանաձոր ասելու՝ այ Արցախին, այո Հայաստանին, ոչ թուրք Նիկոլին։
«Մենք եկել ենք ասելու՝ Նիկոլ, վանաձորցին քեզ Արցախը հանձնելու մանդատ չի տվել, ծոծրակդ կտեսնես, բայց Արցախը Ադրբեջանի կազմում չես տեսնի, Արցախը հայաթափված չես տեսնելու»,- ասաց Կյուրեղյանը։
Նա դիմեց ուսանողներին, կանանց, ոտքի կանգնել ու օգնել հեռացնել այս իշխանություններին, վռնդել թուրքահպատակներին։
«Այլևս թուրքին թույլ չենք տալու ղեկավարի մեր երկիրը, որոշի մեր երեխաների ապագան»,- ասաց նա՝ հրապարակում հավաքված քաղաքացիների հետ վանկարկելով՝ «միություն, պայքար, հաղթանակ»։
Հարակից հրապարակումներ`
- Սպիտակցիներն էլ ուզում են «առանց Նիկոլ Հայաստան»
- Դեպի Վանաձոր ավտոերթի մասնակիցներին Ապարանում դիմավորեցին մեծ թվով քաղաքացիներ
- ՔՊ խմբակցության պատգամավորների 80%-ին վերաբերվում եմ որպես բարուրի երեխաների. Գեղամ Նազարյան
- Սա պայքար է, որպեսզի Հայաստանը չդառնա պանթուրքիզմի համար պրախադնոյ դվոր. Շարմազանով
- Մեր քաղաքացիներն արթնանցման պրոցեսի մեջ են, բոլորը վարակված են ազգային ազատագրական շարժման գաղափարախոսությամբ. Խաչիկ Գալստյան
- Արսեն Բաբայան. Մենք միասին անպայման հասնելու ենք հաղթանակի, դա պետք է հենց ուղիղ էլ հասկանալ
- Վաղը առավոտյան ես մասնակցելու եմ Արթուր Վանեցյանի գլխավորած ավտոերթի. Արսեն Բաբայան
- Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան