«Դիմադրություն» շարժման խաղաղ երթին մասնակցում են նաև զոհված զինծառայողների մայրեր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է «Դիմադրություն» շարժման խաղաղ երթը, որին մասնակցում են նաև զոհված զինծառայողների մայրեր, կանայք իրենց երեխաների հետ, քաղաքական տարբեր ուժերի կին ներկայացուցիչներ։
ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը նշեց՝հենց այնպես չէ, որ կանայք այստեղ են իրենց երեխաների, ընտանիքների հետ։ «Երթի նպատակն այն է, որ բոլորին ասենք՝ մեր երեխաների, ընտանիքների հետ ամուր կանգնած են մեր հայրենիքում և ամեն ինչ անելու ենք, որ պահպանենք մեր երկիրը, ամեն ինչ անելու ենք, որ այս իշխանություններին վտարենք, որ իրենց սև գործը մինչև վերջ չկարողանան անել»,- նշեց նա։
Կարինե Աճեմյանը հիշեցրեց, որ 2018թ-ին շատ կանայք դուրս էին եկել փողոց՝ ոմանք ուզենալով, որ ինչ-որ բան փոխվի մեր երկրում, իսկ այսօր շատ կանայք դուրս են եկել փողոց, քանի որ մտահոգ են, հասկանում են, թե ինչ է կատարվում երկրի հետ։
«Մենք պարտավոր ենք լինել հրապարակում, քանի որ մենք մեկ նպատակ ունենք՝ փրկել մեր հայրենիքը, այն, ինչ մնացել է»,- ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է անհնազանդության ակցիաներին, Կարինե Աճեմյանը նշեց, որ բոլորն էլ դրական են տրամադրված, չեն հուսահատվում և դրա կարիքն էլ չկա, քանի որ սա մի գործընթաց է, որը պետք է հասցնել ավարտին։
Նշենք, որ կանայք Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա, այնուհետև՝ Պարոնյան փողոց, որտեղ կանգ առան՝ հարգելու օրեր առաջ այդտեղ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի հետևանքով մահացած կնոջ հիշատակը։
«Սա թող լինի Նիկոլ Փաշինյանի վերջին սպանությունը»,- ասաց երթը համակարգող կանանցից մեկը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան