Սյունիքի մարզի զբոսաշրջային որոշ ուղղություններ վտանգված են
Սյունիքի մարզը Հայաստանի լավագույն զբոսաշրջային վայրերից է, քանի որ հարուստ է անտառներով, լեռներով, պատմամշակութային արժեքներով, բնության հուշարձաններով և , իհարկե բուժիչ ջրաղբյուրներով։ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զգալի մասը գտնվում է հենց այս մարզում։ Սակայն այժմ, մարզի զբոսաշրջային նախկինում ակտիվ ուղղությունները, հիմա արդեն չեն օգտագործվում։ Այս մասին Panorama.am-ին զրույցում տեղեկացրեց «Զբոսավարներ հարավից» ՀԿ համահիմնադիր, զբոսավար Դավիթ Հակոբյանը։Նրա խոսքով՝ օրինակ՝ Կապանում մի քանի ուղղություններ արդեն նպատակահարմար չէ օգտագործել արտագնա տուրիզմի օպերատորների համար։
«Կապիտուլացիոն պայմանագրի ստորագրումից հետո, երբ թուրքերը մոտեցան մեր սահմանին, իրավիճակը փոխվել է։ Օրերս մեր գործընկերներից մեկը իր զբոսաշրջիկի հետ միասին չի կարողացել Մեղրիից Ծավով վերադառնալ Կապան, քանի որ ռուս սահմանապահ ծառայությունը արգել է ՝ պատճառաբանելով, որ պետք է հատուկ թուլտվություն՝ անցաթուղթ։ Զբոսաշրջիկը ԱՄՆ-ից էր։ Արդյունքում՝ քաշքշուկներից խուսափելու համար, նրանք վերադարձել են Քաջարանի ճանապարհով։ Բայց ներքին տուրիզմի համար այդ նույն խոչընդոտը չկա»,- ասաց Հակոբյանը։
Մեր զրուցակիցը նշեց, որ պատերազմից հետո զբոսաշրջային որոշ ուղղություններ վտանգված են։ Մասնավորապես, Սոսու պուրակի շրջանում, որն այս պահին խիստ սահմանամերձ գոտի է համարվում։
«Կապան-Գորիս ճանապահի 24 կմ հատվածը, որը հանձնված է թշնամուն, այնտեղ նույնպես կա զբոսաշրջային ուղղություն , օրինակ ՝ Բարձրավան գյուղից Նորավանք տանող ուղղությունը, որն այս պահին հնարավոր չէ գնալ, միչև նոր ճանապարհի կառուցումը»,- հավելեց զբոսավարը։
Դավիթ Հակոբյանի խորին համոզմամբ՝ Սյունիքում զբոսաշրջությամբ զբաղվող տնտեսվարողների համար պետական աջակցություն է անհրաժեշտ։ Նրա գնահատմամբ՝ պետք է մշակել և վարել հատուկ քաղաքականություն, թեև Հակոբյանը ներկա իշխանությունների հետ հույսեր չի կապում։
«Ի՞նչ պետք է անեն։ Այսօրվա իշխանությունը ,եթե այն տարածքները , որոնք հանձնված են թշնամուն անվանում է Ադրբեջան, բնականաբար ոչինչ չի անի։ Միգուցե հաջորդ իշխանությունները կվարեն ավելի ազգային և պետական ճիշտ քաղաքականուն։ Այստեղ միայն զբոսաշրջության հարցը չէ, այստեղ ազգային անվտանգության խնդիր կա, կենսական տարածքի կորստի հարց է։ Կոնտրետ մեր պետության համար դրանք կենսական նշանակության տարածքներ էին, որոնք, կարևոր ճանապարհներ ունենալուց զատ, երկրի անվտնագույթունն էին ապահովում։ Տեղի իշխանությունները շատ քիչ բան կարող են անել,եթե չլինի պետական քաղաքականություն ընդհանուր Հայաստանում»,- նշեց սյունեցի զբոսավարը։
Մինչ պատերազմն էլ, մարզի զբոսաշրջության ոլորտին համավարակն արդեն արտագնա տուրիզի մասով վնաս հասցրել էր։ Թեև, ինչպես նշեց Դավիթ Հակոբյանը, համավարակը, ներգնա տուրիզմը համավարակի պայմաններում աճեց։
«Մի քանի 100 հազար հայաստանցիները, որոնք հնարավորություն չունեցան Հայաստանից դուրս ճամփորդելու, նրանք իրենց հանգիստը կազմակերպեցին երկրի ներսում, այդ թվում՝ Սյունիքում։ Կապանում և Մեղրիում արշավական ակումբները մի քանի անգամ ավելի շատ տուրեր իրականացրեցին ,քան նախկինում։ Բայց պատերազմից հետո որոշակիորեն նվազեց այցելուների հոսքը դեպի Սյունիք, սակայն ոչ թե հետաքրքրությունը նվազեց, այլ անվտանգության առնչվող խնդիրների պատճառով։ Այժմ զբոսաշրջային գործակալություններն իրենց տուրերը կազմակերպում են հիմնականում մինչև Տաթև։ Զբոսաշրջիկների այն քանակությունը, որը գալիս էր 3-4 տարի առաջ ,հիմա էլ մինչև Տաթև գալիս են, ոչ ամբողջ քանակով, բայց գալիս են»,- ասաց «Զբոսավարներ հարավից» ՀԿ համահիմնադիրը՝ հույս հայտնելով, որ Սյունիքի զբոսաշրջային հնարավորությունները ամբողջ ծավալով մի օր նորից կօգտագործվեն։
Լուսանկարները տրամադրել է Դավիթ Հակոբյանը։
Սոսու պուրակը` Ն Հանդ գյուղ․ Սյունիքի մարզ
Ծակ Քարի լիճ, Սյունիքի մարզ
Ճակատեն գյուղ, Սյունիքի մարզ