Հասկանում ենք, որ հայրենիք ենք կորցնում, դուրս ենք եկել պայքարելու մեր երկրի, ժողովրդի համար. Արթուր Վանեցյան
«Մենք մոտավորապես երկու շաբաթ Երևանում, մարզերում իրականացնում ենք բողոքի, անհնազանդության ակցիաներ, նպատակն է՝ ողջ ազգը ոտքի կանգնի ու ոչ ասի այս իշխանություններին, որոնք բերեցին ու մեզ հասցրեցին այս վիճակին»,- Վանաձորում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա նշեց, որ այն, ինչ ասված է Նիկոլ Փաշինյանի, իր իշխանության մասին, բոլորը գիտեն, տեսել են։
«Սա պայքար է հանուն հայրենիքի, պայքար չէ հանուն իշխանության, ինչպես փորձում են ներկայացնել գործող իշխանությունները։ Մենք իշխանություններից կառչած չենք։ Իրոք, հասկանում ենք, որ հայրենիք ենք կորցնում, դուրս ենք եկել պայքարելու մեր երկրի, ժողովրդի համար՝ ունենալու անվտանգ Հայաստան, անվտանգ Արցախ և մեր մեծ հայրենիքում ապրող արժանապատիվ, լավ ապրող քաղաքացի»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով, 2018 թվականին բոլորին խաբել են, թե պետք է լավ ապրեն ու շատերը դուրս էին եկել փողոց հենց լավ ապրելու ակնկալիքով։
«Բայց մարդը լավ ապրելու փոխարեն սկսել է ավելի վատ ապրել, երկիրն անվտանգ չէ, մարդը չգիտի՝ վաղը թուրքը գալու է իր տուն, թե ոչ։ Բայց այս մարդիկ շարունակում են կռվել, կառչած մնալ իրենց աթոռների։ Բայց Հայաստանն ու Արցախը, հայ ժողովուրդը ոտքի է կանգնել, և մենք բոլորս անպայման կարճ ժամանակ հետո հասնելու ենք մեր նպատակին»,- ասաց Արթուր Վանեցյանը։
«Հայաստան ոտքի, Արցախ ոտքի, Վանաձոր ոտքի, լոռեցի ոտքի, Գյումրի ոտքի, Հայաստանի բոլոր քաղաքներն ու գյուղերը՝ ոտքի։ Մենք հաղթելու են, ամեն ինչ լավ է լինելու, պինդ եղեք»,- իր խոսքում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մամիկոն Ասլանյանին կալանավորել են միայն նրա համար, որ ծնկի չի եկել Նիկոլի առաջ. Շարմազանով
- Մենք եկել ենք ասելու՝ Նիկոլ, վանաձորցին քեզ Արցախը հանձնելու մանդատ չի տվել. Արմենուհի Կյուրեղյան
- Սպիտակցիներն էլ ուզում են «առանց Նիկոլ Հայաստան»
- Դեպի Վանաձոր ավտոերթի մասնակիցներին Ապարանում դիմավորեցին մեծ թվով քաղաքացիներ
- ՔՊ խմբակցության պատգամավորների 80%-ին վերաբերվում եմ որպես բարուրի երեխաների. Գեղամ Նազարյան
- Սա պայքար է, որպեսզի Հայաստանը չդառնա պանթուրքիզմի համար պրախադնոյ դվոր. Շարմազանով
- Մեր քաղաքացիներն արթնանցման պրոցեսի մեջ են, բոլորը վարակված են ազգային ազատագրական շարժման գաղափարախոսությամբ. Խաչիկ Գալստյան
- Արսեն Բաբայան. Մենք միասին անպայման հասնելու ենք հաղթանակի, դա պետք է հենց ուղիղ էլ հասկանալ
- Վաղը առավոտյան ես մասնակցելու եմ Արթուր Վանեցյանի գլխավորած ավտոերթի. Արսեն Բաբայան