Արթուր Վանեցյան. Հասարակության հետ երկխոսությունը կայացած փաստ է
«Կարծում եմ՝ Վանաձորում էլ են մարդիկ արթնացել։ Մայրաքաղաքից սկսած ալիքը տարածվում է ողջ Հայաստանում»,-Վանաձորում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, հանուն Հայաստանի, Արցախի անվտանգության մեկնարկած պայքարի շրջանակում իրենք վաղը լինելու են Գյումրիում։
«Կլինենք նաև այլ քաղաքներում։ Խոսելու ենք մեր քաղաքացիների հետ, որպեսզի այն ոգին, որ առկա է Երևանում, փոխանցենք մարզերում ապրող մեր հայրենակիցներին»,-ասաց ընդդիմադիր գործիչը։
Նա վստահեցնում է՝ հասարակության հետ երկխոսությունը կայացած փաստ է։
«Ուղղակի զարգացումները մի քիչ կտրուկ եղան։ Պատճառն այն է, որ այս իշխանություններն օր ավել մնալով պաշտոններին, երկիրը տանում են ծայրահեղ իրավիճակի։ Դրա համար սկսեցինք ավելի արագ գործել ու խոսել։ Մարդկանց հետ պետք է խոսել, արհեստական բաժանումներ են եղել՝ սևեր-սպիտակներ, նախկիններ-ներկաներ, բայց բոլորս մոռանում ենք, որ մենք հայ ենք և պարտավոր ենք անել ամեն ինչ, որ մեր մեծ հայրենիքում՝ Հայաստանում և Արցախում մարդիկ կարողանան ապրել լավ ու անվտանգ»,-ասաց Վանեցյանը։
Նա նշեց, այսօր լոռեցուն, վանաձորցուն պետք է իրազեկեն, թե ինչ է կատարվում Հայաստանում, փորձեն մարդկանց հանել թմբիրից։
Հիշեցնենք, Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի գործողությունների մեկնարկի մասին՝ օրեր շարունակ գիշերելով հրապարակում բաց երկնքի տակ։
Դրանից օրեր անց Հայաստանի տարբեր վայրերից «Հայաստան» դաշինքի չորս խմբեր ճանապարհ ընկան ու հասան Երևան։ Մայիսի մեկից սկսել են ապակենտրոն խաղաղ անհնազանդության ակցիաներ՝ հանրահավաքներ, երթեր, քննարկումներ, ճանապարհներ փակել և այլն։
Հարակից հրապարակումներ`
- Հասկանում ենք, որ հայրենիք ենք կորցնում, դուրս ենք եկել պայքարելու մեր երկրի, ժողովրդի համար. Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Այսօր իրական իշխանությունը ժողովուրդն է, իսկ իշխանությանը պետք է լուրջ վերաբերվել
- Արթուր Վանեցյան. Հայրենիքի ազատագրական պայքարը չի կարող հոգնեցուցիչ լինել
- Արթուր Վանեցյան. Ոստիկաններն արդեն հասկացել են, թե ինչ է կատարվում մեր երկրում
- Արթուր Վանեցյանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ առան ԱԳՆ շենքի դիմաց՝ ողջունելու պայքարին աջակցություն հայտնած դիվանագետներին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան