ՔՊ խմբակցության պատգամավորների 80%-ին վերաբերվում եմ որպես բարուրի երեխաների. Գեղամ Նազարյան
Վաղ առավոտից մեկնարկել է դեպի Վանաձոր ավտոերթը, որտեղ «Դիմադրություն» շարժումը ժամը 13։00-ին հրավիրել է հանրահավաք։
Վաղ առավոտից Երևանից ցանկացողներն ավտոերթով գնում են դեպի Վանաձոր։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մարզերում մարդիկ իշխանությունների հանդեպ իրենց վերաբերմունքի մասին չեն բարձրաձայնում, հիմա գնում են օգնեն, որ վանաձորցիները, սպիտակցիները ինքնադրսևորվեն, հասկանան՝ Փաշինյանն ու իր թիմն ամբողջովին կտրվել են իրականությունից, չեն տիրապետում իրավիճակին։
«Սա նախընտրական արշավ չէ, խորհրդարանական կամ նախագահական ընտրություններից առաջ հանդիպումներ չեն։ Մենք ամեն ինչ անում ենք, որ երկիրն այս ծանր իրավիճակից դուրս բերենք, հիմքեր ստեղծենք, որ այս և եկող սերունդներն այդ հիմքի վրա կառուցեն արժանապատիվ Հայաստանը»,- ասաց նա։
Պատասխանելով հարցին, թե թեև «Դիմադրություն» շարժմանը գնալով մեծ թվով մարդիկ են միանում, սակայն ՔՊ-ական պատգամավորները պնդում են, որ քաղաքական ճգնաժամ ամենևին էլ չկա, Գեղամ Նազարյանը նշեց, որ ՔՊ խմբակցության պատգամավորների 80%-ին վերաբերվում է որպես բարուրի երեխաների, որոնք չեն հասկանում ինչ են անում։
«Եթե իրենց առաջնորդը պատերազմից ընդամենը 2-3 ժամ անց ասում է՝ եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք համարելու, հիմա իրեք նստել ու լսել են նրան, որն ասում է՝ ինչ էլ լինի չհամարենք Հայաստանում առկա է քաղաքական ճգնաժամ։ Հիմա իրենց ասածներն ինչպես լուրջ մեկնաբանենք։ Ինչպես լուրջ մենկնաբանենք այն մարդկանց ասածը, որոնք ասում են՝ դե հոգնացրեցիք էլի, պատերազմ էր, պետք է զոհեր էլ լինեին։ Ես ՔՊ խմբակցության անդամների 80%-ին վերաբերվում եմ որպես բարուրի երեխաների, որոնք չեն հասկանում ինչ են անում։ Իրենց ուղղակի պետք է օգնել, որ այդ վիճակից դուրս գան, քանի որ իրենք այդ չարիքի ազդեցության տակ են ու չեն հասկանում, թե ինչ ծանր մեղքի տակ են ընկնում։
Երբ իրենց առաջնորդին իրենք ծափահարեցին ԱԺ-ում, ապա անկախ իրենցից միանում են այն հանցագործություններին, այն ծանր մեղքերին, որոնք գործել է նա։ Այս շարժումը նաև հենց նրանց համար է, որ իրենց էլ օգնենք այդ մեղքերի կապանքներից դուրս գան»,- նշե Գեղամ Նազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սա պայքար է, որպեսզի Հայաստանը չդառնա պանթուրքիզմի համար պրախադնոյ դվոր. Շարմազանով
- Մեր քաղաքացիներն արթնանցման պրոցեսի մեջ են, բոլորը վարակված են ազգային ազատագրական շարժման գաղափարախոսությամբ. Խաչիկ Գալստյան