Ալենը չի կարող պատասխանատվության ենթարկվել իր մոր արարքի համար, բայց պիտի հրաժարական տա. Գոռ Հովհաննիսյան
Սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը գրում է.
«Ստիպված էլի պիտի գրեմ սկանդալների հետ վարվելու հայերի ցածր մշակույթի մասին։ Բնականաբար այս մի սկանդալն էլ ոչ մի հետևանք չի ունենա, ոչ մի հրաժարական չի հաջորդի, ՈՐՈՎՀԵՏԵՎ ով էլ լինի Ալենի փոխարեն, հրաժարական չի տա, քանի որ չի մտածի, թե իր մոր թքելը հրաժարականի հիմք է։
Յուրաքանչյուրը կասի, որ զավակները ծնողների արարքների համար պատասխանատու չեն՝ չհասկանալով, որ խոսքը ոչ թե իրավական, այլ քաղաքական պատասխանատվության մասին է։ Սա ընդամենը քաղաքական մշակույթի հարց է․ Ալենը չի կարող քրեական կամ քաղաքացիական պատասխանատվության ենթարկվել իր մոր արարքի համար, բայց պիտի հրաժարական տա»։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, հանուն Արցախի ու Հայաստանի պայքարի դուրս եկած մարդիկ երթով անցնելիս են եղել Երևանի փողոցներով մեկով, քաղաքացիներից մեկը պատշգամբից թքել է ակցիայի մասնակիցների վրա։ ArmDaily.am-ի տեղեկություններով ակցիայի մասնակիցների վրա թքող քաղաքացին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրն է՝ Մարինա Հովհաննիսյանը»։