«Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամին է, կգնանք տուն, երբ նրան կվռնդենք հանրային կյանքից»
«Այս հրապարակում այսօր և այս օրերին գտնվող շատ քիչ մարդկանց եմ անձնապես ճանաչում, բայց ես գիտեմ և զգում եմ, որ այստեղ եկող ամեն մի մարդ ամենակարևորն է իմ կյանքում, քանի որ այստեղ եկող ամեն մի մարդ օգնում է ինձ լուծելու իմ կյանքի ամենակարևոր խնդիրը՝ փրկել Արցախը, փրկել Հայաստանը, փրեկել իմ հայրենիք»,- Ֆրանսիայի հրապարակում իր ելույթն այս խոսերով սկսեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով՝ այստեղ գալիս է ամեն օր, քանի որ գիտի իր առաքելությունը։
«Այս հրապարակում բոլորս ունենք նույն կարգավիճակը, բոլորս ունենք նույն ցանկությունը։ Մեզանից ոչ մեկ միայնակ չի կարող Նիկոլ Փաշինյանին վռնդել իշխանությունից և հանրային կյանքից, բայց մենք միասին կարող ենք դա անել։ Ուստի մենք պետք է մեկտեղենք մեր ջանքերը, մեր ուժերը, էներգիան, կարողությունները՝ լուծելու ոչ թե մեր կյանքի անձնական, այլ մեր հայրենիքի համար կարևորագույն այդ խնդիրը»,- նշեց նա։
Ըստ Էդգար Ղազարյանի՝ երբ խոսում է մարդկանց հետ, հասկանում է, որ հասարակության մեջ Փաշինյանի հանդեպ ատելության մթնոլորտ է տիրում։
«Բոլորն են գիտակցում, որ նա պատուհաս է դառել մեր ժողովրդի գլխին, որ նա չարիքն է մեր պետության և ժողովրդի, նա հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամին է և նրան պետք է մեկ օր շուտ վռնդել»,- ընդգծեց նա։
Էդգար Ղազարյանը նաև ընդգծեց, որ ինքը Ֆրանսիայի հրապարակ է գալիս իր օրակարգով և չկա մի մարդ, որի համար պետք է գա հրապարակ և չի ուզում լինի մի մարդ, որ այստեղ գա իր համար։ Յուրաքանչյուր ոք, ըստ նրա, այստեղ պետք է գա իր օրակարգով։
«Այս հրապարակ մեզ բերել է մեկ մարդ և այստեղից մեզ տանելու է մեկ մարդ։ Այս մարդու անունն է Նիկոլ Փաշինյան։ Նա է մեզ բերել այստեղ, և մենք կգնանք տուն, երբ կվռնդենք նրան մեր հանրային կյանքից»,- ասաց Էդգար Ղազարյանը։
Այս խոսքերից հետո հրապարակում սկսեցին վանկարկել «Նիկոլ, դավաճան»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան