Սա պայքար է, որպեսզի Հայաստանը չդառնա պանթուրքիզմի համար պրախադնոյ դվոր. Շարմազանով
«Իր խոսքը պետք է ասի ողջ հայությունը։ Սա միայն մեր պայքարը չէ, սա պայքար է, որպեսզի Հայաստանը չդառնա պանթուրքիզմի համար պրախադնոյ դվոր»,- դեպի Վանաձոր ավտոերթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով, թուրքն ասում է ՝ եթե խելոք չպահեք, ձեզ կսպանենք, կզեք ու դարձեք ընդամենը թուրքական ֆուրերի համար տարածք ու վերջ, ստրուկի նման կապրեք։
«Ով ուզում է այդպես ապրի, թող գնան, թուրքի հետ ապրի, ես չեմ ուզում այդպես ապրել»,- ասաց քաղաքական գործիչը։
Նա ասաց, որ վանաձորցիներին և ընդհանրապես բոլոր հայաստանցիներին իրենց կոչն է՝ հազարավոր տղաներ չեն նահատակվել նրա համար, որ Նիկոլը Հայաստանը դարձնի պանթուրքիզմի համար պրախադնոյ դվոր։
«Այս պայքարը համահայկական, մեր ազգային արժանապատվության, հայի լինելության պայքարն է»,- ասաց Շարմազանովը։
Հարցին՝ երեկվանից 2014 թվականին Դիլիջանի դպրոցի բացման վերաբերյալ տեսանյութ է հրապարակվել, ՔՊ-ականներն իրար հերթ չտալով ասում են, որ դեռ 2014 թվականին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ադրբեջանցիներին հրավիրում էր Դիլիջանում սովորելու, ՀՀԿ-ական գործին ասաց. «Սերժ Սարգսյանը հաղթանակից հետո էր հրավիրում, ոչ թե սրանց նման կզելուց հետո։ Հաղթանակից հետո ուրիշ է, կզելուց հետո՝ մեկ այլ բան է, իսկ սրանք ծնկի են եկել, կզել են։ Էն որ խոսում եմ՝ նախկինը, նախկինը... Նախկինինը Եռատոնն է, իրենցը՝ «Էռատո» ջոկատը։ Նախկինի օրոք Ալիևը կզած է եղել, պարտված է եղել, Ալիևն է ասել՝ 30 տարի Հայաստանը հաղթած էր, Ադրբեջանը պարտված։ Իրենց սիրելի կառուցողական Ալիևն է ասել։
Նախկինների օրոք պատերազմ է եղել, 4-րդ օրը, ինչպես գեներալ Խաչատուրովն է ասել, ադրբեջանցիները խնդրել են պատերազմը կանգնեցնել, Ալիևն էլ դրանից հետո կանգնել ու ասել է, որ ողջ միջազգային հանրությունը ճնշում է ինձ որպեսզի ճանաչեմ Արցախի անկախությունը։
Կամ խոսում են խաղաղությունից։ Սրանք ի՞նչ կապ ունեն խաղաղաության հետ, պատերազմ բերածն ի՞նչ կապ ունի խաղաղության հետ։
Ալիևը պատերազմից հետո ասեց, որ միայն 44-օրյա պատերազմի ընթացքում 5 մլրդ դոլարի զենք-զինամթերք է վերցրել, կարողա՞ Նիկոլն իրա պապու տնից է բերել էդ զենքը, ինքը մի երկու ինքնաթիռ է բերել, այն էլ՝ առանց հրթիռների, դա չէ՞ իր բերածը»։
Հիշեցնենք, որ այսօր «Դիմադրություն» շարժումը Վանաձորում ժամը 13։00-ին հրավիրել է հանրահավաք։ Երևանից ցանկացողները ավտոերթով գնում են դեպի Վանաձոր։
Հարակից հրապարակումներ`
- Մեր քաղաքացիներն արթնանցման պրոցեսի մեջ են, բոլորը վարակված են ազգային ազատագրական շարժման գաղափարախոսությամբ. Խաչիկ Գալստյան
- Երևանի փողոցներով հնչելու է «Զարթնիր լաո» և «Արցախն է կանչում» երգերը
- Արսեն Բաբայան. Մենք միասին անպայման հասնելու ենք հաղթանակի, դա պետք է հենց ուղիղ էլ հասկանալ
- Վաղը առավոտյան ես մասնակցելու եմ Արթուր Վանեցյանի գլխավորած ավտոերթի. Արսեն Բաբայան
- Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց վաղվա անելիքները