ՀԷԿ-երի արտադրությունը հունվար-մարտին 22.5%-ով նվազել է
Այս տարվա հունվար-մարտին Հայաստանում արտադրվել է 2 մլրդ 465.3 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որը 16.7%-ով գերազանցում է 2021 թվականի նույն ամիսների ցուցանիշը։
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, Հայաստանի ատոմային էլեկտրական կայանը (ՀԱԷԿ) առաջին եռամսյակում արտադրել է 924.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2021թ-ի հունվար-մարտի համեմատ աճելով 9.6 %-ով։
ՋԷԿ-երի արտադրությունն էլ նշված ժամանակահատվածում ավելացել է 40.4%-ով և կազմել 1 մլրդ 185.8 մլն կՎտ ժամ։
Հունվար-մարտին 80.1%-ով ավելացել է նաև հողմային էներգիայի արտադրությունը՝ կազմելով 1 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայաններն արտադրել են 35.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2021 թվականին հունվար-մարտի համեմատ աճելով 2.7 անգամ։
Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա այստեղ արտադրության ծավալները նվազել են 22.5%-ով և կազմել 318.2 մլն կՎտ ժամ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան