Բերման ենթարկելիս վնասվածք են հասցրել Մանուել Մանուկյանի ձեռքին, այդ նույն ձեռքից վիրավորվել է պատերազմի ընթացքում. Փաստաբան
ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետով սահմանված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալել են իր սահմանադրական իրավունքն իրացնող Մանուել Մանուկյանին։ Նույն հոդվածի հատկանիշներով նրան մեղադրանք առաջադրեցին։ Այս մասին հայտնում է փաստաբան Գայանե Պապոյանը։
«Այն բանի համար, որ վերջինս ցուցարարների հետ փորձել է անցնել փողոցի չթույլատրված հատվածով դեպի դիմացի մայթ՝ այդ կերպ խոչընդոտելով երթևեկության բնականոն ընթացքը։
Հ.Գ. Նյութերը նախապատրաստվել են Դանիել Իոնիսյանի դիմումի հիման վրա։
Բերման ենթարկելիս վնասվածք են հասցրել Մ.Մանուկյանի ձեռքին։ Ըստ բժշկի նախնական գնահատման, հնարավոր է կոտրվածք։
Այդ նույն ձեռքից վիրավորվել է պատերազմի ընթացքում և տարել մի քանի վիրահատություն։
Հիմա ո՞րն է տարբերությունը հայի և թուրքի»,- գրել է Գ.Պապոյանը։