ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության կողմ չի դառնա. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն ակտիվորեն աջակցում է Ուկրաինային, բայց չի դառնա հակամարտության կողմ, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները չտարածվեն այլ երկրների վրա: Ահա թե ինչու մենք ՆԱՏՕ-ի ոչ մի զորք չենք ուղարկում այնտեղ։ Մենք աջակցում ենք երկրին, բայց ՆԱՏՕ-ն գիտակցաբար հակամարտության կողմ չէ։ Միևնույն ժամանակ մենք ավելացնում ենք զորքերի և տեխնիկայի քանակը ՆԱՏՕ-ի արևելյան հատվածում՝ մեր անդամներին պաշտպանելու համար։ Գերմանիան դրանում առաջատար դեր է խաղում», - նշել է Ստոլտենբերգը։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՆԱՏՕ-ն մտադիր է «շատ հստակ» ազդարարել Մոսկվային, որ դաշինքի երկրներից մեկի վրա հարձակումը «հարձակում կլինի բոլոր 30 անդամ երկրների վրա»։