Շուռնուխում 4 ընտանիքներ բնակարանամուտ են տոնելու
Շուռնուխում 4 ընտանիքներ բնակարանամուտ են տոնելու: Ավարտին են մոտենում համայնքի միջոցներով վերակառուցվող բազմաբնակարան շենքի ներքին հարդարման աշխատանքները, լուծվել է նաև բնակավայրի լուսավորության ամբողջ ցանցի արդիականցման խնդիրը։
Գորիսի համայնքապետարանից հայտնում են, որ համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, գրեթե ամեն շաբաթ այցելում է սահմանամերձ բնակավայրեր, բնակիչների հետ քննարկում հուզող հարցերը և կարճ ժամանակահատվածում ընթացք տալիս բարձրացվող հարցերին:
Հերթական այցելությունը Շուռնուխ էր, որտեղ համայնքի միջոցներով վերակառուցվում է բազմաբնակարան շենք: Աշխատանքների ավարտին 4 ընտանիքներ բնակարանամուտ են տոնելու:
Առաջիկայում պլանավորվում է շենքի տարածքում նաև մանկական կենտրոն ունենալ, որտեղ երեխաների ժամանցը կազմակերպելուն զուգահեռ նաև 2 նոր աշխատատեղ կհիմնվի: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ բնակավայրն ամբողջովին լուսավորվել է, ամբողջ ցանցը արդիականացվել է, ԼԵԴ լուսատուներ են տեղադրվել:
Շուռնուխում գիշերային լուսավորության խնդիրն ամբողջովին լուծվել է: Շուռնուխում նաև այգիների հիմնման ծրագիր է իրականացվում «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի հետ համատեղ: Տնտեսություններին բաժանավել են պտղատու ծառեր՝ այգիներ հիմնելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Թագուհի Թովմասյան. Շուռնուխցին այսօր պատուհանից հետևում է, թե ինչպես է թշնամին հաստատվել իր հողում
- Որոտանի, Շուռնուխի և Բարձրավանի բնակիչների խնդիրները՝ Գորիս-Կապան ճանապարհը փակվելուց հետո
- Աննա Գրիգորյան. Բարձրավանը, Որոտանը, Շուռնուխը հայտնվելու են շրջափակման մեջ
- Շուռնուխում հաղթել է Առուշ Առուշանյանը
- Շուռնուխում առաջին անգամ պսակադրություն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին