Չնայած Հայաստանում իմ բազմաթիվ այցերին, ես դեռ հայտնաբերում եմ մշակութային գոհարներ. Վալերի Բուայե
Հայաստանում է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Ֆրանսիացի քացաքական գործիչ, պատգամավոր Վալերի Բուայեն գրում է, որ քաղաքական և դիվանագիտական քննարկումներից հետո հնարավոր է եղել նաև ծանոթանալ հայկական մշակույթի հետ։ Ֆրանսիացի քաղաքական գործիչները եղել են Գառնու տաճարում, Գեղարդի վանքում, Մատենադարանում։
«Չնայած այս երկրում իմ բազմաթիվ ճանապարհորդություններին, ես դեռ այսօր հայտնաբերում եմ մշակութային հոյակապ գոհարներ»,- գրել է Բուայեն։
Նա նշել է, որ Գառնու տաճարը արժեքավոր վկայություն է այն ժամանակվա Հայաստանի մասին, Գեղարդի վանքը Հայաստանի կարևորագույն կրոնական հուշարձաններից է։ Մատենադանի մասին նշել է, որ այնտեղ պահվում են հին ձեռագրեր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան